Կամֆորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամֆորա (եռաչափ պատկեր)

Կամֆորա (ուշ լատ.՝ camphora) (կամֆարա, քափուր, քաֆուր), տերպենների շարքի կետոն։ Բնորոշ հոտով, հեշտ ցնդող, անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 178-178,5°C, եռմանը՝ 209,1°C, խտությունը՝ 1000կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Տարածված է բնության մեջ, կազմում է փշատերև ծառերի, կամֆորայի ծառի եթերային յուղերի բաղադրիչ մասը։ Արտադրության մեջ ստանում են բևեկնայուղից կամ դրա հիմնական բաղադրամասից՝ պինենից։ Կիրառվում է ցելուլոիդի և կինոժապավենների արտադրության մեջ՝ որպես պլաստիֆիկատոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png