Շառլ Օգյուստեն Կուլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Օգյուստեն Կուլոն
Coulomb.jpg
ֆրանսիացի ֆիզիկոս
Բնագիր ԱԱՀ՝ Charles-Augustin de Coulomb
Ծննդյան օր՝ հունիս 14, 1736
Ծննդավայր՝ Անգուլեմ, Ֆրանսիա
Վախճանի օր՝ օգոստոս 23, 1806
Վախճանի վայր՝ Փարիզ, Ֆրանսիա

Շառլ Օգյուստեն Կուլոն (Ծոուլոմբ) (հունիս 14, 1736, Անգուլեմ - օգոստոս 23, 1806, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1781)։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781-ին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն

[խմբագրել] Աղբյուր

  • Հայկական սովետական հանրագիտարան
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով