Ջոզեֆ Հենրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Հենրի
Joseph Henry
Ծնվել էդեկտեմբերի 17, 1797(1797-12-17)[1][2][3][…]
Օլբանի, ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 13, 1878(1878-05-13)[1][2][3][…] (80 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
ԳերեզմանՕուկ Հիլ գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԴավանանքՊրեսբիտերեկան եկեղեցի (ԱՄՆ)
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, ճարտարագետ, օդերևութաբան և արվեստագետ
Հաստատություն(ներ)Պրինստոնի համալսարան
Սմիթսոնյան ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)Secretary of the Smithsonian?
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՕլբանի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ինչով է հայտնիէլեկտրամագնիսական ինդուկցիա, ինդուկտիվության միավոր Հենրի
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Joseph Henry Վիքիպահեստում

Ջոզեֆ Հենրի (անգլ.՝ Joseph Henry, դեկտեմբերի 17, 1797(1797-12-17)[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4] - մայիսի 13, 1878(1878-05-13)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։

1832 թվականից՝ Փրինսթոնի համալսարանի քոլեջի պրոֆեսոր, 1846 թվականից Սմիթսոնյան ինստիտուտի քարտուղար և տնօրեն, 1868 թվականից՝ ԱՄՆ-ի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահ։ Եղել է Վաշինգտոնի Փիլիսոփայական ընկերության առաջին նախագահը (1871 թվականից)։ Աշխատանքները վերաբերվում են էլեկտրատեխնիկային։ 1828 թվականին, կիրառելով մեկուսացված հաղորդալարից պատրաստված բազմագալար շերտավոր փաթույթներ, առաջինն է ստեղծել հզոր, մեծ ուժով ձգող էլեկտրամագնիսներ։ Հայտնագործել է ինքնինդուկցիայի երևույթը (1832 թ.) և ունակության (կոնդենսատորի) պարպման տատանողական բնույթը (1842 թ.)։ Միավորների միջազգային համակարգում նրա անունով է կոչվում ինդուկտիվության միավորը՝ հենրի։ Ունի նաև օդերևութաբանությանը նվիրված աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354