Գրունտների մեխանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրունտային աշխատանքներ

Գրունտների մեխանիկա, տեխնիկական գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է գրունտների լարումը, ձևափոխությունը, ամրության և կայունության պայմանները, նրանց վիճակի ն հատկությունների փոփոխություններն արտաքին, գլխավորապես մեխանիկական ներգործությամբ։ Հիմնվում է առաձգականության, պլաստիկության ու սողքի տեսությունների, հիդրավլիկայի, թերմոդինամիկայի, գրունտագիտության, ֆիզիկական և կոլոիդների քիմիայի դրույթների վրա։ Հետազոտում է գրունտները՝ որպես շինությունների հիմքեր, հողային կառուցվածքների նյութ և ստորերկրյա կառույցների միջավայր։ Գրունտների փոփոխությունները դրսևորվում են խտացման և դուրս մղման հետևանքով կառույցների նստմամբ, լանջերի ու շեպերի դանդաղ սողքով, աղետային սողանքներով ու փլվածքներով։ Գրունտների մեխանիկայի եզրակացությունները կիրառվում են ստորերկրյա կառույցների, շինությունների հիմքերի, օդանավակայանների, ճանապարհների և այլնի նախագծման գործում։ Գրունտների մեխանիկայի առաջին դրույթները տվել են Շ․ Կուլոնը, Ս․ Ռենկինը։ ժամանակակից Գրունտների մեխանիկայի հիմնադիրն է Կ․ Տերցագին (1925

Հայաստանում գրունտների մեխանիկայի բնագավառի հետազոտություններ կատարվել են դեռևս խորհրդային շրջանում, ուսումնասիրվել են լանջային սողանքները, ժայռային գրունտների մեխանիկան և այլ հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 238