Էլեկտրական դաշտի լարվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրական դաշտի լարվածություն, նշանակումը՝ , վեկտորական ֆիզիկական մեծություն, էլեկտրական դաշտի հիմնական քանակական բնութագիրը։ Որոշվում է փորձնական էլեկտրական լիցքի վրա դաշտի ազդեցության ուժի և այդ լիցքի մեծության հարաբերությամբ՝

։

Սահմանումից պարզ է՝ ինչու է էլեկտրական դաշտի լարվածությունը երբեմն կոչվում էլեկտրական դաշտի ուժային բնութագիր։ Իրոք, դրա և լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի վեկտորի միջև միակ տարբերությունը բազմապատկիչն է։

Լարվածության չափման ժամանակ լիցքը պետք է այնքան փոքր լինի, որ էապես չփոփոխի դաշտը ստեղծող լիցքերի բաշխումը։ Ընդհանուր դեպքում լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից, չնայած երբեմն կարող է նույնը լինել ամբողջ տարածության մեջ (կամ տարածության որևէ տիրույթում)։ Այս դեպքում ասում ենք, որ գործ ունենք համասեռ էլեկտրական դաշտի հետ։

Այսպիսով -ն վեկտորական դաշտ է, ինչը մաթեմատիկորեն տրվում է

արտահայտությամբ։ Այստեղ -ը տարածական կոորդինատներն են, -ն՝ ժամանակը։

Չափման միավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՄ համակարգում էլեկտրական դաշտի լարվածության չափման միավորը վոլտ/մետրն (Վ/մ) է կամ նյուտոն/կուլոնը (Ն/Կլ)։

Մաքսվելի հավասարումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական էլեկտրադինամիկայի համար տեսական հիմք են հանդիսանում Մաքսվելի հավասարումները, որոնց ստանդարտ ներկայացման չորս հավասարումներից երեքում ներկա է էլեկտրական դաշտի լարվածությունը՝

Այստեղ -ն մագնիսական դաշտի ինդուկցիան է, -ն՝ լիցքի խտությունը, -ն՝ հոսանքի խտությունը, -ն՝ էլեկտրական հաստատունը, -ն՝ մագնիսական հաստատունը, -ն՝ լույսի արագությունը։ Հավասարումները գրված են Միավորների միջազգային համակարգի միավորներով։

Կապը էլեկտրամագնիսական պոտենցիալների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական դաշտի լարվածությունը կարելի է արտահայտել էլեկտրամագնիսական դաշտի սկալյար և A վեկտորական պոտենցիալներով.

։

Մասնավոր դեպքում, ժամանակի ընթացքում չփոփոխվող (ստացիոնար) դաշտերի համար այս հավասարումից բխում է

արտահայտությունը, ինչը ցույց է տալիս կապը էլեկտրաստատիկ դաշտի և էլեկտրաստատիկ պոտենցիալի միջև։

Վերադրման սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական դաշտի լարվածությունը բավարարում է վերադրման սկզբունքին (վակուումում), ըստ որի՝ մի քանի լիցքերի ստեղծած դաշտի լարվածությունը հավասար է բաղադրիչ դաշտերի լարվածությունների վեկտորական գումարին՝

։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 506