Գրագողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրագողություն, ժուռնալիստիկայում, գրականությունում հանդիպող երևույթներից մեկը, երբ առանց հեղինակին հղում կատանելու օգտագործում են տվյալ հեղինակի մտավոր աշխատանքը։

Գրագողությունը կամ հեղինակային իրավունքի խախտումը նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք և կարգաորվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով, այն է՝ «Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի»[1]։

2006 թ.-ի հուլիսի 15-ին ընդունված «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է այդ իրավունքներին առնչվող հարաբերություններն ու դրանց խախտումները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]