Ալեսանդրո Վոլտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեսսանդրո Վոլտաից)
Ալեսանդրո Վոլտա
Alessandro Volta
Ծնվել էփետրվարի 18, 1745(1745-02-18)[1][2][3][…]
Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5]
Մահացել էմարտի 5, 1827(1827-03-05)[1][3][6][…] (82 տարեկան)
Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5]
Գերեզմանtomb of Alessandro Volta
Քաղաքացիություն Միլանի դքսություն,  Ցիզալպիական հանրապետություն,  Իտալիայի թագավորություն և  Լոմբարդո-Վենետիկ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, ակադեմիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Պավիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
Պաշտոն(ներ)սենատոր
ԱնդամակցությունԻտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5], National Virgilian Academy?, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][7], լատիներեն և Peruano?
Պարգևներ
Ամուսին(ներ)Teresa Peregrini?
Երեխա(ներ)Zanino Volta?
 Alessandro Volta Վիքիպահեստում
Վոլտայի սյունը

Ալեսանդրո Վոլտա (իտալ.՝ Alessandro Giuseppe Antonio Anastasio Gerolamo Umberto Volta, Ալեսանդրո Ջուզեպպե Անաստասիո Ջերոլամո Ումբերտո Վոլտա, փետրվարի 18, 1745(1745-02-18)[1][2][3][…], Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5] - մարտի 5, 1827(1827-03-05)[1][3][6][…], Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5]), իտալացի նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ, գյուտարար, էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկը[10][11][12]։ Համարվում է նաև առաջին էլեկտրական մարտկոցի ստեղծողը և մեթան գազի հայտնագործողը։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականին հայտնագործել է հետագայում իր անունով կոչված Վոլտայի սյունը և իր փորձերի արդյունքների մասին երկմաս նամակով տեղեկացրել Թագավորական ընկերության նախագահին[13][14]։ Իր այդ հայտնագործությամբ Վոլտան ապացուցել է, որ էլեկտրականություն կարելի է ստանալ նաև քիմիական եղանակով, դրանով իսկ ժխտել է ժամանակին տիրապետող այն կարծիքը, թե էլեկտրականությունն ստեղծվում է միայն կենդանի արարածների կողմից։ Լինելով առաջին գալվանական էլեմենտը՝ Վոլտայի սյունը փաստացի դարձել է ժամանակակից էլեկտրական մարտկոցների նախօրինակը։ Վոլտան համարվում է նաև մի շարք այլ էլեկտրական սարքերի՝ էլեկտրաֆորի, էլեկտրամետրի, էլեկտրասկոպի, կոնդենսատորի (խտացուցչի) գյուտարարը, առաջինը նա է նկատել և ապացուցել զանազան մետաղների պոտենցիալների կոնտակտային տարբերությունը։ Վոլտայի այդ գյուտերը գիտական շրջաններում խանդավառ ոգեշնչման ազդակ են հանդիսացել և շատերին մղել դիմելու համանման փորձերի, որոնք հանգեցրել են գիտության մի նոր ճյուղի՝ էլեկտրաքիմիայի առաջացմանն ու զարգացմանը[14]։

Բացի այդ, Վոլտան արժանացել է Նապոլեոն Բոնապարտի հիացական, չափազանց բարձր գնահատանքին, նրա հրավերով այցելել է Ֆրանսիայի ինստիտուտ, ցուցադրել իր փորձերն ու գյուտերը։ Հետագայում ևս Նապոլեոնը բարձր պատիվների է արժանացրել կոմսի ազնվականական տիտղոս կրող գիտնականին։ Ալեսանդրո Վոլտան շուրջ քառասուն տարի ղեկավարել է Պավիայի համալսարանի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը՝ վայելելով ուսանողների՝ պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու հարգանքը։ Սակայն, չնայած մեծարանքին, հասարակական ճանաչմանն ու փառքին, նա , հատկապես կյանքի վերջին տարիներին, առավելապես հակված էր հասարակությունից մեկուսացված, ընտանեկան կենցաղավարության։ Նամանավանդ, որ այդ շրջանում չորս տարի շարունակ տառապել է հիվանդություններով, որոնք նրան 1827 թվականին հասցրեցին մահվան։

Ալեսանդրո Վոլտան առաջինն է փորձել ստանալ հաստատուն հոսանք, տեղադրելով ցինկե և պղնձյա թիթեղները էլեկտրոլիտ լուծույթի մեջ։ Վոլտայի անունով է կոչվում էլեկտրական լարման չափման միավորը՝ վոլտ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De vi attractiva ignis electrici (1769) (On the attractive force of electric fire)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вольта Алессандро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 5 : Вешин — Газли. — С. 341.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. CONOR.Sl
  8. Award winners
  9. Award winners : Copley MedalRoyal Society.
  10. Giuliano Pancaldi, "Volta: Science and culture in the age of enlightenment", Princeton University Press, 2003.
  11. Alberto Gigli Berzolari, "Volta's Teaching in Como and Pavia" - Nuova voltiana
  12. Hall of Fame, Edison.
  13. «Milestones:Volta's Electrical Battery Invention, 1799». ieeeghn.org. IEEE Global History Network. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  14. 14,0 14,1 «Enterprise and electrolysis». rsc.org. Royal Society of Chemistry. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Собрание сочинений А. Вольты։ La opere di Alessandro Volta. Vols. 1-7. Milano, 1918 - 1929.
  • Maraldi U. La vita di Alessandro Volta. Firenze. 1959.
  • Dibner В. Alessandro Volta and the etectric battery. N. Y. 1964
  • Радовский М. И. Гальвани и Вольта. М.  - Л., 1941

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]