Ջերմադինամիկայի երկրորդ օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերմադինամիկայի 2-րդ օրենքին վերաբերող սարք

Ջերմադինամիկայի երկրորդ օրենք, բնության մեջ ընթացող պրոցեսների անդարձելիության մասին դրույթը, որը ցույց է տալիս դրանց ընթանալու ուղղությունը և սահմանափակում է մակրոսպական համակարգերում էներգիայի հնարավոր փոխակերպումները, ջերմադինամիկայի 2-րդ օրենքի ամենաընդհանուր արտահայտություններից է: Ինչպես և բնության ամեն մի հիմնարար օրենք, այն բազմաթիվ փորձարարական փաստերի ընդհանրացման արդյունք է:

Ինչպես գիտեք, շրջանային պրոցեսով աշխատող ջերմաշարժիչի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրա մեջ բանող մարմինը, ջեռուցչիչ ստանալով ջերմաքանակ և կատարելով աշխատանք, անպայման ստացած ջերմաքանակի մի մասը տալիս է սառնարանին: Այսինքն` ջերմաշարժիչը չի կարող ստացած ամբողջ ջերմաքանակը վերածել աշխատանքի: Այս պնդումը բնության կարևորագույն օրենք է և հայտնի է որպես ջերմադինամիկայի պրոցեսով աշխատող ջերմաշարժիչում հնարավոր չէ այնպիսի պրոցես, որի միակ արդյունքը ջեռուցչից ստացված ամբողջ ջերմաքանակի փոխակերպումն է մեխանիկական աշխատանքի:

2-րդ օրենքն անմիջականորեն կապված է բնության մեջ ընթացող պրոցեսների անդարձելիության հետ: Իրոք, եթե սառնարանի ստացած ջերմաքանակն ինքնակամորեն փոխանցվեր ջեռուցչին (այսինքն` սառը մարմնից` տաքին): Մարմնի ստացած ամբողջ ջերմաքանակի հաշվին: Սակայն, ինչպես տեսանք, ջերմաքանակն ինքնակամ սառը մարմնից տաքին երբեք չի անցնում: Ու րեմն` ստացված ամբողջ ջերմաքանակի հաշվին աշխատանք կատարելու անհնարինությունը պայմանավորված է հենց ջերմային պրոցեսների անդարձելիության հատկությամբ:

Կլաուզիուս Ռոբերտ[խմբագրել]

Կլաուզիուս Ռոբերտ

Գերմանացի ֆիզիկոս, ջերմադինամիկայի և գազերի կինետիկ տեսության ստեղծողներից: Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմադինամիկային, շոգեմեքենաների տեսությանը, տեսական մեխանիկային: Ձևակերպել է ջերմադինամիկայի 2-րդ օրեքը, սահմանել էնտրոպիայի գաղափարը: