Կարամազով եղբայրներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարամազով եղբայրներ» (Бра́тья Карама́зовы), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը, գրվել է երկու տարի` 1879-80թթ. ընթացքում: Տպագրվել է մաս-մաս «Ռուսական լրաբեր» (Русский вестник) ամսագրում: Դոստոևսկին պատկերացնում էր վեպը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այդ մտահաղացումը մահվան պատճառով:
Վեպում հեղինակը բարձրացնում է փիլիսոփյական հարցեր Աստծո, ազատության և բարոյականության մասին:
Վեպը թարգմանվել է հայերեն Կարպիս Սուրենյանի կողմից[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Կարամազով եղբայրներ : Վեպ / Ֆ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Կ. Սուրենյան; Խմբ.՝ Է. Մասումյան. - Երևան : Սովետական գրող , 1983. - 2 գ. ; 21 սմ. - (Ռուս դասականների գրադարան), Գիրք 1 (1983, 464 էջ), Գիրք 2 (1984, 636 էջ)