Դեյվիդ Հյում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Հյում, Դեյվիդ Հյում (անգլերեն՝ David Hume, 1711, մայիսի 7 - 1776, օգոստոսի 25) - անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ:
Հիմնական աշխատությունն է՝ «Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին» (1748), որտեղ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին: Նրա ըմբռնմամբ, իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են: Այս ագնոստիկ ու սկեպտիկ փիլիսոփան հավատ չի ընծայել մարդկային բնույթի հավերժական «բարությանը»՝ ելնելով մարդու վարքագիծը պայմանավորող էգոիզմից: Զարգացրել է օգտապաշտության (ուտիլիտարիզմի) տեսությունը:
Նրա հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց, էջ 464.