Աբրահամ Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը զինվորականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբրահամ Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբրահամ Աբրահամյան
օգոստոսի 8, 1950(1950-08-08) - մարտի 31, 1992(1992-03-31) (41 տարեկան)
ԾննդավայրԼՂՀ Խրամորթ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Հարավ, Ասկերանի շրջան
ԳերեզմանՍտեփանակերտ
Զորատեսակհետախուզական
Ծառայության տարիներ1969-1971

1975-1989

1991-1992
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ
և Արիության մեդալ

Աբրահամ Միքայելի Աբրահամյան (օգոստոսի 8, 1950(1950-08-08), Խրամորթ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 1992(1992-03-31), Հարավ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ զինվորական, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Համառոտ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Աբրահամյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 8-ին, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1967 թվականին ընդունվել է Հայաստանի Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումը։ 1969-1971 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։

Զորացրվելուց հետո ավարտել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումը և աշխատանքի անցել Հրազդան քաղաքում։ 1975 թվականին գերազանցությամբ ավարտել է Թբիլիսիի թիվ 344 զինվորական ուսումնարանը, սպայի կոչումով ծառայության անցել Ստեփանակերտում տեղակայված Խորհրդային բանակի զորամասում, իսկ 1984 թվականին, զորամասի հրամանատարության երաշխավորագրով ծառայության է ուղարկվել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ Հինգ տարի (1984-1989 թթ.) ծառայել է Օդերի-Ֆրանկֆուրտ քաղաքում տեղակայված զորամասում։ 1989 թվականին ընտանիքով վերադարձել է Ստեփանակերտ և ծառայությունը շարունակել Խորհրդային բանակի զորամասերց մեկում։

1991 թվականին կամավոր զինվորագրվել է Ասկերանի հետախուզական ջոկատին։ Մասնակցել է Խոջալուի, Խրամորթի համար մղված մարտերին։

Զոհվել է 1992 թվականի մարտի 31-ին, Հարավ գյուղում։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հուղարկավորված է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։