Նիկոլայ Մյասկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nikolai Myaskovsky.jpg

Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկի (1881թ. ապրիլի 20 (հին տոմարով՝ ապրիլի 8), Նովոգեորգիևսկ (այժմ՝ Մոդլին, Լեհաստան) - 1950թ. օգոստոսի 8, Մոսկվա), ռուս սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական քննադատ, հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1946)։ Արվեստաբանության դոկտոր (19401902-ին ավարտել է Ռազմաինժեներական ուսումնարանը, 1911-ին՝ Պետերբուրգի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ա. Կ. Լյադով, Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով, Յա. Վիտոլ)։ Գրախոսականներով հանդես է եկել երաժշտական ամսագրերում («Մուզիկա», «Մուզիկալնայա կուլտուրա», «Սովրեմեննայա մուզիկա» և այլն)։ Մյասկովսկին մեծ գործունեություն է ծավալել սովետական երաժշտական մշակույթի տարբեր բնագավառներում. եղել է Պետական երաժշտական հրատարակչության հիմնադիրներից մեկը, ՌՍՖՄՀ լուսժողկոմատի երաժշտական բաժնի վարիչի տեղակալ, 1921-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանի պրոֆեսոր։ Մյասկովսկու աշակերտներից են Արամ Խաչատրյանը, Գ. Եղիազարյանը։

Մյասկովսկու ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է՝ 27 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ և նախերգանքներ, 2 կոնցերտ (ջութակի, թավջութակի), 13 լարային կվարտետ, սոնատներ (ջութակի, թավջութակի, դաշնամուրի), ռոմանսներ, խմբերգեր և այլն։ Մյասկովսկին մեր ժամանակի խոշորագույն սիմֆոնիստներից է։ Լավագույն սիմֆոնիաներից են՝ 5-րդ (1918), 6-րդ (1923), 16-րդ (1936), 21-րդ (1940), 27-րդ (1950)։

Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակների (1941, 1946, 1950, 1951)։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png