Արմեն Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վոլոդյայի Մակարյան
հոկտեմբերի 10, 1972 - օգոստոսի 8, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Չարենցավան
Մահվան վայրՀայաստան Արծվաշեն
ԶորատեսակՄոտոհրաձգային
ԶորամասՎանաձորի մոտոհրաձգային գունդ
Մարտեր/
պատերազմներ
Արծվաշենի ինքնապաշտպանական մարտեր
Պարգևներ

Արմեն Վոլոդյայի Մակարյան (հոկտեմբերի 10, 1972, Չարենցավան - օգոստոսի 8, 1992, Արծվաշեն), հայազգի ազատամարտիկ։ 1992 թվականի հուիլիս-օգոստոս ամիսներին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերին, որի ընթացքում Վ.Մակարյանը և 11 այլ ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի։ Ռազմագործողության ընթացքում բոլոր 12 ազատամարտիկները զոհվել են։

Արմեն Մակարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։