Ջերրի Թարխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Ջերրի Թարխանյան
Jerry Tarkanian
Jerry Tarkanian LBSU coach in 1970-71.jpg
Ջ. Թարխանյան, 1970-71 թթ. լուսանկար
Ծննդյան ամսաթիվ 1930 թ., օգոստոսի 8 (1930-08-08)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յուքլիդ, Օհայո, ԱՄՆ
Մահացել է փետրվարի 11, 2015 (84 տարեկան)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Ազգություն հայ
համալսարան Ռեդլենդսի համալսարան
Կարիերա սկիզբ 1956
Կարիերա ավարտ 2002
[2013 Բասկետբոլի փառքի սրահ]

Ջերրի Թարխանյան (օգոստոսի 8, 1930 - փետրվարի 11, 2015), հայտնի նաև «Թարք գիշատիչ» (անգլ.՝ Tark the Shark) մականվամբ, ամերիկահայ նախկին համալսարանային բասկետբոլի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Ջերրիի ծնողները Մալաթիայից էին, ովքեր վերապրել են ցեղասպանությունը։ Պապը գլխատվել է թուրքերի կողմից, տատը մահից առաջ դստերը՝ Հայկուհուն, հասցում է ուղարկել Լիբանան, որտեղ վերջինս հանդիպում է Գևորգ անունով մի տղայի։ Ամուսնանալով նրանք գաղթում են ԱՄՆ և հաստատվում Օհայո նահանգի Յուքլիդ քաղաքում։ ԱՄՆ-ում Գևորգը դարձավ Ջորջ, իսկ Հայկուհին՝ Ռոզի։ 1930 թվականի օգոստոսի 8-ին ծնվեց նրանց առաջնեկը, ում ի սկզբանե ցանկանում էին Գրիգոր անվանել՝ Գրիգոր Լուսավորչի անվամբ։ Մանուկ հասակում նրան այդպես էլ անվանում էին, թեև փաստաթղթերով նա Ջերրի է։ Ընտանիքն ապրում էր աղքատ պայմաններում։ Հայրը ոչ մեծ մթերային կրպակ ուներ, որտեղ Ջերրին փոքր հասակից օգնում էր նրան։

11 տարեկան հասակում մահացավ Ջերրիի հայրը, և Թարխանյանները տեղափոխվեցին Կալիֆորնիա նահանգ՝ բարեկամների մոտ։ Կրկին ապրում էին աղքատության մեջ, և Ջերրիի միակ զբաղմունքը բասկետբոլն էր։ Նա համարվում էր Փասադենայի լավագույն խաղացողը։ Եթե չլիներ նրա՝ գնդակն ուղիղ զամբյուղը գցելու ունակությունը, նրան քոլեջ անգամ մոտ չէին թողնի։ Սակայն այն հանրահայտության համար, որ նա բերում էր քոլեջին, ուսուցիչները վերջինիս գերազանց էին գնահատում և փոխադրում կուրսից կուրս[1]։

Մարզչական կարիերա[խմբագրել]

Մարզչական կարիերան սկսել է Կալիֆորնիայի բասկետբոլային դպրոցում 1956 թվականին։ 1959-1961 թվականներին Կալիֆորնիայի Լանքաստեր քաղաքում մարզել է Antelope Valley Joint Union High School թիմը, այնուհետև 1961-1966 թվականներին Ռիվերսայդի, իսկ 1966-1968 թվականներին՝ Փասադենայի քոլեջների թիմերը։

Հաջողությունները Թարխանյանին հայտնի դարձրին, և նա կնքեց իր առաջին պայմանագիրը բասկետբոլի առաջին լիգայի Shark թիմի հետ։ Մեկ տարվա ընթացքում Թարխանյանը նոր թիմ կառուցեց, որը մտավ առաջատարների առաջին եռյակ։

1977 թվականին Լոս Անջելես Լեյքերս ակումբի ղեկավարությունը Ջերրիին պայմանագիր առաջարկեց, սակայն մարզիչը հրաժարվեց և շարունակեց մարզել նախկին թիմը[2]։

Aquote1.png Ինձ համար միշտ էլ կարևոր է եղել գիտակցել, որ ես օգնում եմ երիտասարդներին մեծ սպորտ մտնել։ Մյուս մարզիչները նախընտրում են պատրաստի մարզիկների, ում միջոցով միլիոններ կարող են վաստակել։ Իսկ ես ինքս եմ ստեղծում մարզիկների։ Դա շնորհակալ առաքելություն է։ Հաճելի է գիտակցել, որ հարյուրավոր փայլուն մարզիկներ այսօր ինձ Ուսուցիչ են անվանում[1]։
— Ջերրի Թարխանյան
Aquote2.png


1992 թվականին Թարխանյանն այնուամենայնիվ մտնում է NBA՝ պայմանագիր կնքելով Սան Անտոնիո Սփըրս թիմի հետ, որը 1995 և 1996 թվականներին դառնում է NBA չեմպիոն։

2002 թվականին 72 տարեկան հասակում Ջերրին հեռացել է մեծ սպորտից։ Իր 34-ամյա մարզչական կարիերայի ընթացքում Ջերրին հաղթել է 729 խաղում, որից 706-ը՝ դիվիզիոնի մակարդակի։

2013 թվականին իր տեղն է զբաղեցրել ամերիկյան բասկետբոլի «Փառքի սրահ»-ում[2]։

Ընտանիք[խմբագրել]

Թարխանյանն ունի 4 երեխա և 10 թոռ։ Դեննին, ով գնացել է հոր ուղով և ոչ քիչ մեդալների է արժանացել, հայտնի է ոչ միայն սպորտում ունեցած ձեռքբերումներով, այլև հայտնի քաղաքական գործիչ է։ 2 անգամ հաղթել է Կոնգրեսի նախընտրական փուլում որպես Հանրապետականների թեկնածու, սակայն պարտվել է վերջնական փուլում։ 2012 թվականին առաջադրվել է որպես ԱՄՆ սենատոր։ Դեննի Թարխանյանն ակտիվորեն համագործակցում է Ամերիկայի հայկական լոբբիի հետ։ Իր բոլոր ընտրարշավների ժամանակ ուշադրության է արժանացրել երիտթուքերի կողմից իրականացված ոճրագործության դատապարտման անհրաժեշտությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը[1]։

2005 թվականին կնոջ և փոքր որդու՝ Ջորջի հետ ժամանել է Հայաստան։ Այցելել է Էջմիածին, Խոր Վիրապ, Գյումրի, Սևանա լիճ։

Aquote1.png Ես երբեք չեմ մոռանա այդ ճանապարհորդությունը։ Հիշում եմ, թե ինչպես գնացինք Ցեղասպանության թանգարան։ Ես շատ տպավորված էի։ Կնոջս ծնողները սպանվել են հոլոքոստի ժամանակ, այնպես որ նրան ծանոթ է իմ ցավը։ Նա նույնպես հուզվեց։ Իսկ Գյումրիում մենք մի դպրոց մտանք։ Խեղճ երեխաները նորմալ դպրոցական պիտույքներ չունեին։ Յուրաքանչյուրս օգնեց այնքան, որքան կարող էր[1]։
— Ջերրի Թարխանյան
Aquote2.png


Aquote1.png Ես սիրում եմ հայկական ամեն ինչ։ Պաշտում եմ մեր ազգային կերակուրները։ Ես մեծացել եմ հայկական խոհանոցով։ Նախկինում ամեն օր կարող էի խաղողի տերևով տոլմա ուտել։ Իսկ գառի մսից խորովածը ուղղակի հրաշք է։ Բայց հիմա բժիշկներն ինձ արգելում են ճարպոտ ուտելիքներ ուտել[1]։
— Ջերրի Թարխանյան
Aquote2.png


Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Ջերրի Թարխանյանի անվան հետ է կապված բասկետբոլային մի ամբողջ դարաշրջան։ Նա բասկետբոլի աշխարհում համարվում է կենդանի լեգենդ։
  • Ջերրին հայտնի է իր արտառոց վարքով։ Խաղի ժամանակ հաճախ է սրբիչը կծում։ Այդպես նա նյարդերն է հանգստացնում՝ հետևելով սաների խաղին։ Դեղին մամուլը նրան անվանում է Тowel biter (սրբիչ կծող)։
  • Ջերրին ամուսնացած է Լոիս Թարխանյանի հետ, ունեն 4 երեխա և 10 թոռ։
  • Որդիներից մեկը՝ Դեննի Թարխանյանը, համարվում է ամերիկյան քոլեջների լավագույն բասկետբոլիստ։ 2006 թվականին առաջադրել է իր թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար Նևադա նահանգից։
  • Թոռը՝ Դանիելա Դիամանտը, խաղում է Հյուսիսարևմտյան համալսարանի բասկետբոլի կանանց թիմում։
  • Ջերրին հիմնել է բասկետբոլի դպրոց Լաս Վեգասում, որը կոչվում է Թարխանյան բասկետբոլի ակադեմիա (The Tarkanian Basketball Academy)
  • 2013 թվականին Thomas and Mack Center արենայում տեղադրվել է Ջերրի Թարխանյանի բրոնզաձույլ արձանը։

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Runnin' Rebel: Shark Tales of "Extra Benefits," Frank Sinatra, and Winning It All by Jerry Tarkanian, Dan Wetzel, Greg Anthony and Bob Knight (Mar 6, 2013)
  • Tark: College Basketball's Winningest Coach by Jerry Tarkanian and Terry Pluto (Nov 1988)
  • Winning Basketball Systems by Jerry Tarkanian and William E. Warren (Oct 1980)
  • Shark Attack: Jerry Tarkanian and His Battle With the Ncaa and Unlv / Jerry Tarkanian (Author), Don Yaeger (Author)

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]