Յոստայն Գորդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Յոստայն Գորդեր
Jostein Gaarder.jpg
Ծնվել է օգոստոսի 8, 1952
Ծննդավայր Օսլո,Նորվեգիա
Մասնագիտություն մանկագիր,գրող
Ազգություն նորվեգացի
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Կրթություն Օսլոյի համալսարան
Ալմա մատեր Օսլոյի համալսարան
Գրական ոճեր մանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներ Սոֆիայի աշխարհը, Խորհրդավոր փասյանս, Նարնջիաղջնակը
Նշանակալի պարգևներ Q13377520?, Q1769872?, Q1780561?, Q6514443? և Սուրբ Օլաֆի շքանշան
Jostein Gaarder Վիքիպահեստում

Յոստայն Գորդեր (ծնվ․ օգոստոսի 8, 1952), նորվեգացի գրող, մանկագիր։ Օսլոյում, մանկավարժի ընտանիքում։ Վեպերի, վիպակների, մանկական գրքերի հայտնի հեղինակ է։ Հաճախ գրում է երեխայի անունից՝ հմտորեն ներկայացնելով աշխարհը հայտնաբերող մանկան զարմանքը։ Գորդերի ամենահայտնի գիրքը՝ «Սոֆիայի աշխարհը» (1991 թ., նորվ.՝ Sofies verden, ամբողջական վերնագիրը՝ «Սոֆիայի աշխարհը. Վեպ փիլիսոփայության պատմության մասին»), թարգմանվել է 53 լեզուներով՝ հրատարակվելով ավելի քան 30 միլիոն օրինակով։ 1997 թ. կնոջ հետ հիմնել է Սոֆիայի մրցանակը (իր գրքի անունով), որը տրվում էր «էկոլոգիայի և զարգացման» մեջ ձեռքբերումներ ունեցած անձանց և կազմակերպություններին[1]։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է։ Գորդերի այլ գրքերից են «Նարնջի աղջնակը» (2004, նորվ.՝ Appelsinpiken ), «Մայան» (1999, նորվ.՝ Maya), «Բարև, ո՞վ կա» (1996, նորվ.՝ Hallo? Er det noen her?), «Խորհրդավոր փասյանս» (1990, նորվ.՝ Kabalmysteriet ), «Գորտի ամրոցը» (1988, նորվ.՝ Kabalmysteriet) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 2013 թ.-ից, անբավարար միջոցների պատճառով, մրցանակաբաշխություն այլևս չի կազմակերպվում. տես, օրինակ, անգլերեն վիքիպեդիայում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են