Ռոջեր Ֆեդերեր
| Ռոջեր Ֆեդերեր | |
| Սեռ | Արական |
| Քաղաքացիություն | |
| Բնակվելու վայր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1981 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 186 սմ |
| Քաշ | 85 կգ |
| Կարիերայի սկիզբ | 1998 |
| Աշխատող ձեռք | աջ |
| Հարված ձախից | մեկձեռքանի |
| Մարզիչ | Պոլ Անակոն, Ստեֆան Լեվյե, Սեվերին Լյուտի |
| Պարգևավճար, USD | 69,723,311[1][2] |
| Մենախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 830—189 (81,45 %) |
| Տիտղոսներ | 73 |
| ամենաբարձր վարկանիշ | 1 (փետրվարի 2 2004) |
| Ներկայիս վարկանիշ | 1 (սեպտեմբերի 24 2012) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | հաղթող (2004),(2006),(2007),(2010) |
| Ֆրանսիա | հաղթող (2009) |
| Ուիմբլդոն | հաղթող (2003-2007),(2009),(2012) |
| ԱՄՆ | հաղթող (2004-2008) |
| Զուգախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 119 — 78 (60,71 %) |
| Տիտղոսներ | 8 |
| Ամենաբարձր վարկանիշ | 26 (օգոստոսի 8 2005) |
| Թարմացվել է՝ 2013 թ. հունվարի 25 | |
Ռոջեր Ֆեդերեր (գերմ.՝ Roger Federer; ծնվ. 1981 թվականի օգոստոսի 8-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում), շվեյցարացի թենիսիստ, հանդես է գալիս 1998 թվականից։
- Մենախաղերի արդյունքով եղել է աշխարհի առաջին ռակետ, ռեկորդային 302 շաբաթ, որից 237 շաբաթ անընդմեջ։
- Մեծ սաղավարտի տիտղոսակիր, Մեծ սաղավարտում հաղթել է 17 անգամ։
- Ռեկորդակիր է Մեծ սաղավարտում խաղացած եզրափակիչներով 24 անգամ, որից 10 անընդմեջ։
- Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում եզրափակիչ է հասել նվազագույնը 5 անգամ և համաշխարհային թենիսի պատմության մեջ սահմանել ռեկորդ։
- Ընդհանուր հաշվարկով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 250 անգամ և սահմանել ռեկորդ։
- Ուիմբլդոն մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել 8 անգամ և հաղթել 4–ու, 2003, 2007, 2009, 2012։
- ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել 34 անգամ և նորից սահմանել ռեկորդ։
- 6 անգամ հաղթել է ATP մրցաշարում։
- Թենիսի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր, կարիերայի ընթացքում վաստակել է 76մլն․ դոլար։
Ֆեդերերը ծնվել է գերմանա–շվեցարական ընտանիքում, հայրը՝Ռոբերտ Ֆեդերեր, մայրը՝ Լինետ Դյու Ռանդի։ Վաղ տարիքում սովորում է խոսել գերմաներեն, ֆրանսերեն, և անգլերեն։ Ֆեռերերը Շվեցարիայի և Հարավ Աֆրիկյան Հանրապետություն քաղաքացի է, սակայն իր սպորտային կարիերայի ընթացքում միշտ հանդես է եկել Շվեցարիայի դրոշի ներքո։ 2008 օգոստոսի 8 Պեկինի օլիմպիական խաղերի և նրա ծննդյան 27 ամյակի օրը նրան էր շնորհված տանել Շվեցարիայի դրոշը։ 2004 օլիմպիական խաղերում ևս։ Ամուսնացած է նախքին թենիսիստուհի ՄԻկա Վավրինեցի հետ (համաշխարհային վիճակագրության մեջ նրա ամենաբարձր կարգը եղել է 76–րդ տեղը)։ Նրանք սկսել են հանդիպել 2000 երբ միասին հանդես էին գալիս Սիդնեյի օլիմպիական խաղերում։ Իր վերջին խաղը Միկան խաղում է 2002 և վնասվացքի պատճառով թողնում է մեծ թենիսը։ 2009 մարտի 13 Ֆեդերերը հայտարարում է, որ ինքն ու Միկան երեխայի են սպասում, իսկ 2009 հուլիսի 23 նրանք ունենում են զույգ աղջիկ, որոնց անվանում են Մայլա Ռոուզ և Շարլին Ռիվա։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ ըստ ATP տվյալների
- ↑ Առաջին տեղը թենիսի պատմության մեջ