Իվան Լենդլ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Լենդլ (չեխ. և անգլ.՝ Ivan Lendl) (ծ. մարտի 7, 1960) ― չեխ թենիսիստ, պրոֆեսիոնալ թենիսի աշխարհի չեմպիոն։
Ծնվել է Չեխոսլովակիայի Օստրավա քաղաքում, թենիսիստների ընտանիքում։ Մայրը՝ Օլգան համարվում էր Չեխոսլովակիայի թիվ 2 կին թենիսիստը։ Թենիսի ասպարեզում Իվան Լենդլն սկսեց հանդես գալ Չեխոսլովակիայի դրոշի տակ, մինչ 1981 թ., երբ նա տեղափոխվեց ԱՄՆ և հետագայում ձեռք բերեց այդ երկրի քաղաքացիությունը (1992)։
1994-ին Լենդլն ավարտեց իր թենիսային կարիերան։ Այժմ բնակվում է Քոնեքթիքութի Գոշեն քաղաքում, նվիրվել է գոլֆին։
[խմբագրել] Մյուս հայտնի թենիսիստների հետ խաղերի արդյունքները
| Հաղթանակներ | Պարտություններ | Հաղթանակների % | Հակառակորդ |
|---|---|---|---|
| 6 | 2 | 75 | Անդրե Աղասի |
| 11 | 10 | 52 | Բորիս Բեքեր |
| 2 | 5 | 28 | Բյոռն Բորգ |
| 5 | 3 | 62 | Փեթ Քեշ |
| 5 | 2 | 71 | Մայքլ Չանգ |
| 22 | 13 | 63 | Ջիմի Քոնորս |
| 4 | 0 | 100 | Ջիմ Քուրիեր |
| 13 | 14 | 48 | Ստեֆան Էդբերգ |
| 21 | 15 | 58 | Ջոն Մակինրո |
| 3 | 5 | 38 | Փիթ Սամպրաս |
| 15 | 7 | 68 | Մաթս Վիլանդեր |