Մեծ սաղավարտ (թենիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորս հիմնական թենիսի մրցաշարերը, որոնք նաև կոչվում են Մեծ սաղավարտ, տարվա կարևորագույն թենիսի իրադարձություններն են համաշխարհային վարկանիշների, ավանդույթի, շահած փողերի, և հասարակական ուշադրության առումով։ Նրանք են Ավստրալիայի առաջնությունը, Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնի մրցաշարը, և ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ Ներկայումս, Ավստրալիայի բաց առաջնությունը և ԱՄՆ-ի բաց առաջնությունը խաղացվում են կոշտ կորտերի վրա, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունը խաղացվում է կավի վրա, իսկ Ուիմբլդոնի մրցաշարը խաղացվում է խոտի վրա։ «Մեծ սաղավարտ» հասկացողությունը պատկանում է այն հաղթողին, ով հաղթում է բոլոր վերոնշյալ չորս խոշոր մրցաշարերը մեկ օրացուցային տարվա ընթացքում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]