ԱՄՆ թենիսի բաց առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն
Novak Djokovic US Open 2006.jpg
Պաշտոնական կայք
Գտնվելու վայրը Նյու Յորք, ԱՄՆ
Անցկացման վայրը ԱՄՆ Բիլի Ջին Քինգ թենիսի ազգային կենտրոն
Մակերեսը Խոտածածկ - բացօթյա (1881–1974)
կոշտ - բացօթյա (1975–1977)
կոշտ (DecoTurf) - բացօթյա (1978–այժմ)
Դրամական մրցանակ $ 34,252,000 (2013)
Մեծ սաղավարտ

ԱՄՆ թենիսի բաց առաջնություն (անգլ.՝ The United States Open Tennis Championships), Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից մեկը։ Անցկացվում է ամենամյա, օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին։ Մրցաշարն իրականացվում է հետևյալ կարգով՝ տղամարդկանց և կանանց մենախաղեր, տղամարդկանց, կանանց և խառը զուգախաղեր, ինչպես նաև պատանեկան մրցաշարեր և վետերանների մրցաշարեր։ Մրցաշարի կազմակերպիչը ԱՄՆ թենիսի միությունն է։ 1978 թ. սկսած մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում, Քվինս, Նյու Յորք։