Դանիլո Գալինարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-

Picto infobox baschet.png
Դանիլո Գալինարի
Danilo Gallinari
Danilo Gallinari.jpg
Դանիլո Գալինարի
Denver Nuggets
Ակումբ Denver Nuggets
Դիրքը Հարձակվող
Ի ծնե տրված անունը Դանիլո Գալինարի
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1988 (1988-08-08) (26 տարեկան)
Ծննդավայր Իտալիա Սանտ Անջելո Լոդիգանո, Իտալիա
Հասակ 208 սմ
Քաշ 102 կգ
Դրաֆթի տարի 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերայի պատմություն
ԻտալիաԱսիգեչո Կասալպուստերլենգո(2004-2005)
ԻտալիաՆուովա Պալաչանեստրո Պավիա(2005–2006)
ԻտալիաՕլիմպիա Միլանո (2006–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2008–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2011-այժմ)
ԻտալիաՕլիմպիա Միլանո (2011, [լոկաուտի ժամանակ])

Դանիլո Գալինարի (իտալ.` Danilo Gallinari, ծնվ.` օգոստոսի 8, 1988թ.), իտալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ խաղում է և՛ որպես ծանր, և՛ որպես թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։ Հասակն է 2, 08 մ, իսկ քաշը՝ 102 կգ։ Մականունն է «Գալլո» (Gallo), ինչն իտալերենից թարգմանաբար նշանակում է «աքաղաղ»։

Գալինարին սիրողական տարիներին հանդես է եկել Իտալիայի մինչև 16 և մինչև 18 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2004 թ.-ին մասնակեցել է ՖԻԲԱ Եվրոպայի մինչև տասնվեց տարեկանների բասկետբոլի առաջնությանը, իսկ 2005-ին՝ մինչև տասնութ տարեկանների առաջնությանը՝ հաղթելով բրոնզե մեդալ։ 2007 թ.-ին կանչվում է ազգային հավաքական՝ հանդես գալով Եվրոպայի առաջնությունում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg