Համահայկական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PAG logo.jpg

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անց է կացվում չորս տարին մեկ անգամ (մինչև Համահայկական Երրորդ խաղերն այն անցկացվում էր երկու տարին մեկ անգամ): Համահայկական Առաջին խաղերն անց են կացվել 1999 թվականին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում:


Մասնակցության իրավունք [խմբագրել]

Համահայկական խաղերը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայկական անձնագիր (անկախ ազգությունից) և այլ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայակական ծագում:

Պատմություն [խմբագրել]

Համահայկական խաղեր անցկացնելու գաղափարն առաջին անգամ ծագել է երիտասարդ խորհրդային դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանի մտքում: Բոլոր հայերի համար համընդհանուր խաղեր կազմակերպելու գաղափարը նրա մոտ առաջացավ, երբ 1965 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլում պատրաստվում էր ընդունել Համաաֆրիկյան խաղերի մասնակիցներին: