Արմենակ Արմենակյան
Արմենակ Արմենակյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1955 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (43 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Armenak Armenakyan Վիքիպահեստում |
Արմենակ Մանասերի Արմենակյան (դեկտեմբերի 11, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ։ 1973-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմում։ Ավարտել է Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարանը (1994)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը։ 1995-1999 թվականներին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ։
1988-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձուրնի), Նոյեմբերյանի (Կոթի, Բաղանիս, Ոսկեպար), Իջևանի, Եղեգնաձորի, Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Հարթաշեն), Սիսիանի (Մոֆլու, Թասիկ, Թանահատ, «Փիրդաղի» բարձունք), Կապանի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Հաթերք, Ջանյաթաղ, Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ), Աղդամի (Փափրավենդ), Լաչինի, Ասկերանի, Մարտունու շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Արմենակյանի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է (2000) Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ։ Երևանի քաղաքային խորհրդի (1990), ՀՀ ԱԺ (1995-1999 և 1999 թվականից) պատգամավոր, «Նորք-Մարաշ» երկրապահ կամավորականների (1993) և նույնանուն հայրենակցական բարեգործական (1989) միությունների նախագահ։ Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։
Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով. «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով և այլն։ Արմենակյանի անունով են կոչվել Երևանի թիվ 124 (բակում տեղադրված է Արմենակյանի կիսանդրին), ՆՈՐ Լևեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք- Մարաշ համայնքի փողոցներից մեկը։ Թաղված է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Շահինյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- Երևանի քաղաքային խորհրդի պատգամավորներ
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհեր
- Արիության մեդալակիրներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ ազատամարտիկներ
- Հայ հրամանատարներ