Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Վաղարշապատ)
Տեսակհուշարձան
ՔանդակագործՌուբեն Նալբանդյան
Ստեղծում2015
Երկիր Հայաստան
ԲնակավայրՎաղարշապատ
Շինության ձևԿիսանդրի
Ներկա վիճակԿանգուն

Վազգեն Սարգսյանի կիսանդրի, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ։ Տեղադրվել է 2015 թվականին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշապատ քաղաքի ամենաերկար փողոցն անվանակոչվել է Վազգեն Սարգսյանի անունով և համանուն հրապարակում տեղադրվել է սպարապետի կիսանդրին, որի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սպարապետի ընտանիքի անդամները, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գեներալներ, զինվորականներ, էջմիածինցիներ։ Կիսանդրին բացվել է Վաղարշապատի 2790-րդ տարելիցին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]