Պավել Գրաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Սերգեևիչ Գրաչով
Evstafiev-pavel-grachev-1994w.jpg
ՌԴ Պաշտպանության նախարար Պ.Ս. Գրաչովը Պետական Դումայում ելույթի ժամանակ
Հունվար 1, 1948 - Սեպտեմբեր 23 2012
Ծննդավայր գ. Ռվի, Տուլայի մարզ, Ռուսաստան
Մահվան վայր Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Պատկանելություն Օդադեսանտային զորքեր
Ծառայության տարիներ 1965—2007
Կոչում Բանակի գեներալ — 1992
Հրամանատարն էր ՌԴ Օդադեսանտային զորքերի(1990-1991)
Պաշտոն ՌԴ Պաշտպանության հարցերով կոմիտեի երկրորդ քարտուղար(1991-1992)
ՌԴ Պաշտպանության Նախարար (1992-1996)
Մարտեր/պատերազմներ Աֆղանական պատերազմ (1979—1989)
1991-ի Օգոստոսյան խռովություն
Առաջին Չեչենական Պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան
Ինտերնացիոնալ մարտիկի կրծքանշան Աֆղանստանի Կարմիր Դրոշի շքանշան Աֆղանստանի Կարմիր Դրոշի շքանշան Աֆղանստանի Սահմանների լավ պահպանության համար համար Մեդալ Ինտերնացիոնալ մարտիկին աֆղանական երախտապարտ ժողովրդից


Պաշտոնաթող 2007թ


Պավել Սերգեևիչ Գրաչով (1948, հունվարի 1, գ. Ռվի, Տուլայի մարզ, Ռուսաստան - 2012, սեպտեմբերի 23, Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ), Ռուսաստանի Դաշնության ռազմական գործիչ։ ՌԴ բանակի գեներալ (1992), Խորհրդային Միության հերոս (1988)։

Ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը (1970), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական (1981) և գլխավոր շտաբի ակադեմիաները (1990)։ Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի համակարգում։ 1992-96-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար։ Պաշտոնաթողությունից հետո աշխատել է «Росвооружение» (այժմ՝ «Рособоронэкспорт») ընկերությունում՝ որպես խորհրդական։[1] Պավել Գրաչովն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում էապես նպաստել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչը նաև խթանվում էր նրա և Վազգեն Սարգսյանի անձնական մտերմությամբ։ Շատերը Գրաչովի անվան հետ են կապում նաև Հայաստանին վաճառված սպառազինության «ռոխլինյան ցուցակը»։ 1999-ին Պավել Գրաչովին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը։[2]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է եկել միջնորդական նախաձեռնություններով։ Արդյունքում հաստատվել է 1994-ի փետրվարի 18-ի արձանագրությունը, որը 1994-ի մայիսին հաստատված զինադադարի հիմքն է եղել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 169։
  2. Վախճանվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար գեներալ Պավել Գրաչովը