Թորգոմ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թորգոմ Բ
Ծնվել էփետրվարի 16, 1919(1919-02-16)[1]
ԾննդավայրԲաքուբա, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 2012(2012-10-12)[2] (93 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ[3]
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԵրուսաղեմի հայոց պատրիարք
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Էլիս Այլընդ պատվո մեդալ

Թորգոմ Բ (Թորգոմ Մանուկյան, փետրվարի 16, 1919(1919-02-16)[1], Բաքուբա, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 12, 2012(2012-10-12)[2], Երուսաղեմ[3][4]), հայ եկեղեցական գործիչ, գրող։ Երուսաղեմի Հայոց Պատրիարք (1990-2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում։ Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան։ 1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի։ 1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը։ 1939-1946 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ[5][6]։ 1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ։ 1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ։ 1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը՝ Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ։ Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները։ 1960 թ. վերադառնալով ԱՄՆ՝ ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս)։ 1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս։

1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ։ Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ։ Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք։ 1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է Կաթողիկոսական Տեղապահ։ Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման։ 1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները։

Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում։ Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը։ Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում՝ բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց[7]։ Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր[8]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմիտասի Հանճարը Իր Պատարագին մէջ, Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 2003։
  • Վանքի Օրեր և Սէրը Կամար - Բ տպագրութիւն։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ Շէն - Մահ, 2001։
  • Ա. Օրագրութիւն Սարկաւագի Բ. Քառասունք Գ. Ուսուցիչ Դ. Ականչդ տուր ինծի։ 2001։
  • Օրագրութիւն Բեթղեհէմի Տեսչութեան Բ. Մաս 1934-1981 ըստ Հին Տոմարի։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 2000։
  • Օրագրութիւն Ս. Ծննդեան Այրին Արարողութեանց և Սովորութեանց - Ա. Մաս 1929-1933 ըստ Հին Տոմարի։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 1996։
  • Արարողութիւնք Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Տաճարի և Սուրբ Տեղեաց մէջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տպարան։ 1995։
  • Նամականի Երաժիշտ Վարդան Սարգսեանի։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 1995։
  • Արձագանգուն մեղեդիներ (Անձնական Մեկնութիւններ)։ Տպարան Սրբոց Յակոբեանց , Երուսաղէմ։ 1995։
  • Սարկաւագի Ուղեցոյց Ս. Պատարագի մէջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տպարան։ 1994։
  • Վերելք։ 1993։
  • Հայրիկ Ջան։ 1990։
  • Սարկաւագ (Առաւօտեան ժամերգութիւն)։ Նիւ Եորք։ 1988։
  • Կոմիտասի Հանճարը։ Նյու Յորք։ 1985։
  • Բացատրական «Սարկաւագի Ուղեցոյց » Գիրքին մասին։ Նիւ Եորք։ 1985։
  • Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան - Յոբելեան։ Published by the Diocese of the Armenian Church of A, erica, New York.
  • Հայ Եկեղեցւոյ Կորուստը Եղեռնին։ Նիւ Եորք։ 1972։
  • Վանքի Օրեր։ Շէն-Մահ։ 1972։
  • Հայ ուխտաւոր։ Տպարան Սրբոց Յակոբեանց - Երուսաղէմ։ 1958։
  • Խումբին հետ (Հաւատքի Կայծեր)։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։ 1958։
  • Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեան։ Յոբելինական կեդրոնական յանձնախումբ։ 1954։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորգոմ Պատրիարք Մանուկեանի գեղարուեստական արձակը։ Սրբոց Հակոբեանց Տպարան, 2002, 387 էջ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Torkom Manoogian, Archbishop of Armenian Orthodox Church, Dies at 93
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1042356181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Administrator. «Скончался Иерусалимский патриарх Армянской церкви, архиепископ Торгом II (Манукян)». Символ Веры (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  6. «Համահայկական թվանշային գրադարան».
  7. «Torkom Manoogian». www.librarything.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  8. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մանուկեան , Թորգոմ Արք». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  9. Medal of Bethlehem, 2000(անգլ.)
  10. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին
  11. «Ellis Island Medal of Honor Database». NECO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  12. Բաղդիշեան, Գէորգ (2002). Թորգոմ Պատրիարք Մանուկեանի գեղարուեստական արձակը. Սրբոց Հակոբեանց Տպարան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Բ» հոդվածին։
Նախորդող՝
Եղիվարդ
Երուսաղեմի Հայոց Պատրիարք
1990–2012
Հաջորդող՝
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան