Արամ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Ա. Քեշիշյան
Պետրոս Քէշիշեան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
 հուլիսի 1, 1995[1]
Նախորդող Գարեգին Բ Սարգսյան (1977-1995), որ հետագայում դառնում է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս (1995-1999)
 
Կրթություն՝ Ֆորդհեմի համալսարան
Մասնագիտություն՝ հոգևորական
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 8 Մարտ 1947
Ծննդավայր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ
Քաղաքացիություն  Լիբանան
Ի ծնե անուն արմտ. հայ.՝ Պետրոս Քէշիշեան
 
Պարգևներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Արամ Ա Քեշիշյան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ա. Քեշիշյանը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ա-ն նախնական կրթություն է ստացել Լիբանանի Մեսրոպյան վարժարանում։

  • Հոկտեմբեր 1961թվականին, ընդունվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում,Անթիլիաս ։ Դպրեվանքի Ժառանգավորաց բաժնի քառամյա շրջանը աւարտելուց հետո,
  • Մայիս 1965 թվականին ձեռնադրվում է սարկավագ՝ ձեռամբ Գարեգին Եպսկ. Սարգիսյանի։ Իսկ Դպրեվանքի Ընծայարանի բաժնի եռամյա շրջանի ավարտին,
  • Մայիս 1968 թվականին ձեռնադրվում է աբեղա՝ ձեռամբ Լիբանանի Հայոց Առաջնորդ Տաճատ Արք. Ուրֆալյանի եւ
  • Ապրիլ 1970 թվականին ստանում է Վարդապետական աստիճան՝ ձեռամբ Խորէն Ա. Կաթողիկոսին։
  • Հոկտեմբեր 1978 թվականին, դեռեւս ուսանող Միացյալ Նահանգներում, ընտրվում է Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ եւ
  • Մայիս 1979 թվականին՝ Առաջնորդ։
  • Մայիս 1980 թվականին ստանում է Ծայրագույն Վարդապետության աստիճան, և հաջորդ օրն իսկ ձեռնադրվումէ Եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ. Աթոռակից Կաթողիկոսին։
  • Հունվար 1985 թվականին ստանում է Արքութեան տիտղոս։

Դպրեվանքի ուսման շրջանը հաջողությամբ ավարտելուց հետո,

  • 1968-1978 թվականներին հաջորդաբար սովորել է Մերձավոր արևելքի Աստվածաբական ճեմարանում (Near East School of Theology), Բեյրութի ամերիկյան համալսարանում(American University of Beirut), Շվեյցարիայի Պոսե Էկումենիկ հաստատությունում (Ecumenical Institute of Bossey), Օքսֆորդի համալսարանի (Oxford University) արևելագիտության բաժնում և Նյու Յորքի (Fordham University) Ֆորդհամի համալսարանում։ Եւ ստացել է ակադեմական հետեւյալ վկայականները.- բակալավրի (B.A.), Աստվածաբանության մագիստրոսի (M.Div.), Եկեղեցական պատմության մագիստրոսի (S.T.M.) եւ Փիլիսոփայության դոկտորի (Ph.D.) կոչումներին։
  • 1968 - 1975 թվականներին մինչեւ Ամերիկա ուսման գնալը, Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքում վարում է հևտեւևալ պաշտոնները.- Փոխ-Տեսուչ Մարտիկյան վարժարանի, Դպրեվանքի Տեսչի Օգնական ու ապա՝ Փոխ-Տեսուչ, աստվածաբանական նյութերու դասախոս Դպրեվանքում, և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջ-եկեղեցական հարաբերութեանց Ընդհանուր Քարտուղար։
  • 1972- 1975 դասաւանդում է նաև Հայկազյան համալսարանում և դասախոսություններ է տալիս Բեյրութի Համալսարանում (BUC) և Ամերիկյան համալսարանում (AUB)։

Միջ-եկեղեցական շարժումը (Ecumenical Movement)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեհափառին հայրապետի եկեղեցական կյանքում կարևոր տեղ է գրավում միջ եկեղեցական շարժումը ( Ecumenical Movement ): Աբեղայական Ձեռնադրությունից անմիջապես հետո , հանգրուանային զարգացումով նա իր հետևողական ու գործոն մասնակցությունն է բերում միջազգային եկեղեցական շարժումին՝ թե՛ տեղական, թե՛ Միջին Արեւելյան եւ թե միջազգային մակարդակներում։ Ներկա գտնվում է սեմինարների ավելի քան երեք հարյուր միջազգային , աստվածաբանական երկխoսութիւններու և համագումարների աշխարհի չորս կողմերը, ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը՝ երբեմն նաև հրավիրվելով որպես դասախոս։

Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհրդի (Middle East Council of Churches) կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեհափառ հայրապետը 1974-ին իր կարևոր դերն է ունենում միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ( Middle East Council of Churches ) կառույցի վերակազմակերպման աշխատանքներում, և այդ թվականից սկսած դառնում է նույն խորհրդի գործադիր վարչության մնայուն անդամը։

2006-ից մինչև 2014,Հաջորդական երկու շրջանի ընտրվումէ նախագահ և ապա պատուոյ նախագահ հիշյալ միջ-եկեղեցական խորհրդին։

1977-ին նշանակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը ներկայացուցիչ Վիեննայի PRO ORIENTE կաթոլիկ Էկյումենիկ Կիլիկիո կազմակերպության մոտ, որից հետո Նույն կազմակերպության պատուոյ անդամ է ընտրվում։

(Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործոն Մասնակցությունը բերում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոն և քաղկեդոն եկեղեցի (Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches):

Ուղղափառ ավետարանչական ( Orthodox Evangelical ) և Արևելեան ուղղափառ Բարեկարգեալ (Oriental Orthodox) ընտանիքների աստվածաբանական տիալոկին միջազգային մակարդակի վրայ՝ որպես հիմնադիր ու մնայուն անդամ վերոհիշյալ հանձնախմբերի։

Կարևոր դեր ունենում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների և կաթոլիկ Եկեղեցւոյ աստվածաբանական երկխոսության Oriental Orthodox Roman Catholic Theological Dialogue նախաձեռնությունում։

Դառնում է մնայու անդամ նաև շրջանային ու միջազգային մի շարք աստվածաբանական Էկյումենիկ հանձնախմբերի և կազմակերպությունների։

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեհափառ Հայրապետին Էկյումենիկ ծառայությունում հատուկ տեղ է զբաղեցնում Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches)։
  • 1970 թվականից նա իր մասնակցությունն է բերում նշյալ Խորհրդի զանազան բաժանմունքների աշխատանքներում
  • Դառնում է անդամ խորհրդի երիտասարդական բաժանմունքին (Youth Department) և ապա «Հաւատ և Կարգ» հանձնաժողովին (Faith and Order Commission) ու նրա գործադիր վարչությանը (Standing Commission):
  • 1983 թվականին Ե.Հ. Խորհուրդի Վանքուվըրի, Կանադա համաժողովում ընտրվում է խորհրդի կենտրոնական վարչության անդամը. Իսկ
  • 1991 թվականին Քեմբերայի , Ավստրալիա համաժողովում կենտրոնական ու գործադիր Վարչությանց ( Central Committee and Executive Committee ) Ատենապետ՝ եօթ տարվա ժամանակաշրջանի համար։
  • Վեհափառը առաջին Ուղղափառն է և ամենից երիտասարդը Ե.Հ.Խորհրդի պատմությունում, որը ընտրվում է միջազգային սույն մեծ կազմակերպության ամենաբարձր պաշտոնի անունից։
  • 1998 թվականին Հարարեյի, Զիմբաբվեյում գումարված եկեղեցիների համաշխարհային խորհրդի 8-րդ վեհաժողովին վեհափառ հայրապետ միաձայնության վերընտրվում է Ատենապետ՝ դառնալով եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատմությունում առաջին վերընտրված ատենապետը (1991-1998, 1998-2007) թթ.

Եկեղեցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտելով կրթությունը Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի ընծայարանի բաժնում Խորեն Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է Վարդապետական աստիճան։ 1978 թվականին երբ դեռ ուսանում էր ԱՄՆ-ում ընտրվել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979 թվականին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ։ 1980 թվականի մայիսին ստացել է Վարդապետության ծայրագույն աստիճան։ Վարդապետության ծայրագույն աստիճան ստանալու հաջորդ օրը Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դարձել է Եպիսկոպոս։ Մինչև ԱՄՆ ուսման մեկնելը Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքում ստացել է Անթիլիասի Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Անթիլիասի դպրեվանքի տեսուչի օգնականի և փոխտեսուչի պաշտոնները։ 1972-1975 թվականներին դարձել է Անթիլիասի դպրեվանքի աստվածաբանության դասախոս։ Արամ Ա-ն 1974 թվականին կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի կառույցի վերակազմակերպման աշխատանքներին, և նույն տարում դարձել է այդ խորհրդի Գործադիր Վարչության անդամ։ 1977 թվականին նշանակվել է Վիեննայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ։ 1970 թվականին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի երիտասարդական բաժանմունքի ապա «Հավատք և Կարգ» հանձնաժողովի գործադիր ղեկավար։ 1978 թվականին Արամ Ա. ստացել է Լիբանանի Հայոց Առաջնորդի պաշտոնը։ Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։ Օծումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 1-ին։ Կաթողիկոս դառնալուց հետո Արամ Ա-ն լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թ.` Անթիլիասի դպրեվանքի փոխտեսուչ։
  • 1968 թ.` Անթիլիասի Մայրավանքի աստվածաբանության դասախոս։
  • 1972-1975 թթ.` Բեյրութի Հայկազյան համալսարանի դասախոս։
  • 1974 թ.` Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհուրդի գործադիր վարչության անդամ։
  • 1974-1975 թթ.` Բեյրութի Ամերիկյան համալսարանի դասախոս։
  • 1975 թ.` Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների ընդհանուր քարտուղար։
  • 1977 թ.` Վիեննայի Էկումենիկ կազմակերպությունում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ։
  • 1978 թ.` Միացյալ Նահանգներում Լիբանանի հայկական թեմի առաջնորդական տեղապահ։
  • 1978 թ.` Լիբանանի հայկական թեմի առաջնորդ։
  • 1979-1995 թթ.՝ Միացյալ Նահանգներում Լիբանանի հայկական թեմի առաջնորդ։
  • 1983 թ.` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի վարչության անդամ։
  • 1994 թ.` World Religions Museum Foundation միջազգային կազմակերպության պատվավոր նախագահ։
  • 1998 թ.` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ատենապետ։
  • 2006 թ.՝ World Religions for Peace միջազգային կազմակերպության նախագահ։

Եկեղեցական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թ.` վարդապետ
  • 1980 թ.` եպիսկոպոս
  • 1985 թ.` արքեպիսկոպոս
  • 1995 թ.` կաթողիկոս

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

աշխատություն վայր թվական լեզու
Ներսես Շնորհալի - Աստուածաբանու Էքիւմէնիստ Բեյրութ 1974 հայերեն
Հայաստանեայց Եկեղեցւոյ Ճշմարիտ Դիմագիծը Անթիլիաս 1979 հայերեն
Վերականգնումի Կամքով Բեյրութ 1983 հայերեն
Ժողովուրդին հետ Անթիլիաս 1989 հայերեն
Դէպի 1700-ամեակ Սուրբ Թադէի Ճամբով Անթիլիաս 1996 հայերեն
Որդի Աստուծոյ, Որդի Մարդոյ Անթիլիաս 1999 հայերեն
Ազգ, Եկեղեցի, Հայրենիք Անթիլիաս 1999 հայերեն
Հաւատքի Առաքելութիւն Անթիլիաս 2003 հայերեն
Տէր Զօր։ Համազգային Ուխտատեղի Անթիլիաս 2005 հայերեն
Ծառայութեան Մեծութիւնը Անթիլիաս 2005 հայերեն
Կեանքը Արժէքներով Իմաստաւորել Անթիլիաս 2009 հայերեն
The Witness of the Armenian Church in a Diaspora Situation Նյու Յորք 1978 հայերեն
Conciliar Fellowship Ջենովա 1991 հայերեն
Orthodox Perspectives on Mission Օքսֆորդ 1992 հայերեն
The Challenge to be a Church in a Changing World Նյու Յորք 1997 հայերեն
In search of Ecumenical Vision Անթիլիաս 2000 հայերեն
L’eglise Face aux Grands defis Անթիլիաս 2000 հայերեն
The Armenian Church Beyond the 1700th Anniversary Անթիլիաս 2002 հայերեն
Justice, Paix, Reconciliation Անթիլիաս 2003 հայերեն
The Christian Witness at the Crossroads in the Middle East Անթիլիաս 2004 հայերեն
For a Church Beyond its Walls Անթիլիաս 2006 հայերեն
Pour un Monde Transforme Անթիլիաս 2006 հայերեն
Dialogue with Youth Montreal Մոնրեալ 2009 անգլերեն, Ֆրանսերեն
Enriching Life with values Անթիլիաս 2009 հայերեն
St. Nerses the Gracious and Church Unity Անթիլիաս 2010 անգլերեն
A Journey of Faith, Hope and Vision Անթիլիաս 2011 անգլերեն
Taking the Church to the People Անթիլիաս 2011 անգլերեն
THE ARMENIAN CHURCH Անթիլիաս 2016 անգլերեն
L’ÉGLISE ARMÉNIENNE Անթիլիաս 2018 ֆրանսերեն
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ» Անթիլիաս 2018 հայերեն
АРМЯНСКАЯ ЦЕРКОВЬ Անթիլիաս 2018 ռուսերեն

. Author: His Holiness Aram I - Antelias, 2016, English, 241 Pages.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսագրական». ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։