Զարեհ Խրախունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ Խրախունի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1926(1926-10-16)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էնոյեմբերի 27, 2015(2015-11-27) (89 տարեկան)
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան (1951)
Երկեր«Տօնակարգ», «Դիւցազնահանդէս», «Քար կաթիլներ», «Ես և ուրիշներ», «Նշմարներ միւս երեսէն»
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ և թերթի խմբագրիչ
ԱշխատավայրԷսայան վարժարան և Կեդրոնական վարժարան
Պարգևներ և
մրցանակներ

Զարեհ Խրախունի (Արթո Ստեփանի Ճյումպյուշյան) (հոկտեմբերի 16, 1926(1926-10-16), Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 27, 2015(2015-11-27)[1]), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 16-ին Ստամբուլի Եշիլգյուղ (պատմական Սան Ստեֆանո) արվարձանում։ Սովորել է Գաբամաճյան վարժարանում, 1935-1945թթ. ` Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, 1951 թվականին ավարտել է Կ. Պոլսի համալսարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1943 թվականից։ Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948 թվականին, Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթի մեջ։ 1952-1958 թվականներին պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն։ Դասավանդել է նաև Կեդրոնական վարժարանում, որտեղ եղել է տնօրենի օգնական։ Այս շրջանում էլ ծավալել է իր գրական գործունեությունը։ Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից։ Եղել է 1959 թվականից Ստամբուլում հրատարակված «Թօ» գրական հանդեսի խմբագիրներից[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրախունու պոեզիան հատկանշվում է փիլիսոփայական ենթատեքստով, բանաստեղծական ավանդույթների յուրովի օգտագործումով։ Հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, արվեստաբանական ու գրականագիտական ուսումնասիրությունների։

  • «Լուսնապարտէզ» (1968)
  • «Տօնակարգ» (1973)
  • «Զբոսապտոյտ» (1978)
  • «Ամպ ու աւազ ափերուս», 1982 թվական, թրգմ. Ֆրանսերեն (1988)
  • «Ստուեր եւ արձագանք» (1988)

Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին արժանացել է Վազգեն Ա հայրապետի կոնդակին և Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանին։ Արժանացել է Համազգային «Անահիտ» գրական, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ֆրանսահայ գրողների «Էլիզ Գաւուքճեան-Այվազեան» գրական, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակներին։ Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», Թուրքիայի Հայով պատրիարքության Ա կարգի շքանշաններով։

2012 թ. փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տօնակարգ, Իսթանպուլ, 1973, 104 էջ։
  • Զբօսապտոյտ, Իսթանպուլ, 1978։
  • Ես և ուրիշներ, Երևան, 1982, 209 էջ։
  • Դիւցազնահանդես, Իսթանպուլ, 1984, 208 էջ։
  • Ուղիներ, Իսթանպուլ, 1987, 136 էջ։
  • Ստուեր եւ արձագանք, Մոնրէալ, 1988, 104 էջ։
  • Նշմարներ միւս երեսէն (յօդուած, խմբ. ուսումնասիրութիւններ, ծանոթութիւններ, գրախօսութիւններ, թարգմանութիւններ, ակնարկ), Իսթանպուլ, 1991, 392 էջ։
  • Ազատերգութիւն, Երևան, 1993, 212 էջ։
  • Ազատերգութիւն, Լոս Անճելըս, 1993, 174 էջ։
  • Քար Հայաստանի, Էջմիածին, 1997, 116 էջ։
  • Շերտի վրայ ճարտարախաղ, Իսթանպուլ, 1998, 112 էջ։
  • Դարապատում (դյուցազներգություն), Երևան, 2001, 90 էջ։
  • Մեսրոպատօն, Իսթանպուլ, 2005, 148 էջ։
  • Հարցարան, Իսթանպուլ, 2007, 160 էջ։
  • Տօնազանգ, Երեւան, 2007, 300 էջ։
  • Տօնականչ, Երևան, 2010, 312 էջ։
  • Կաթիլներ, կաթիլներ, Իսթանպուլ, 2013, 156 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիէլեան Սուրէն, Զարեհ Խրախունի. Բանաստեղծութեան Ազատագրումը, Ս. Էջմիածին, 1999։
  • Աբրահամեան Քնարիկ, Զարեհ Խրախունին եւ արեւելահայ բանաստեղծութիւնը, Եր., 2013:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ոչ Եւս Է Պոլսահայ Բանաստեղծ Զարեհ Խրախունի
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Զ. Խրախունուն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]