Սերգեյ Մերգելյան
| Սերգեյ Մերգելյան | |
|---|---|
(մաթեմատիկոս) |
|
| ԱԱՀ՝ | Սերգեյ Մերգելյան |
| Ծննդյան օր՝ | մայիսի 19, 1928 |
| Ծննդավայր՝ | Սիմֆերոպոլ (Ռուսաստան) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 19, 2008 |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես (ԱՄՆ) |
Սերգեյ Մերգելյան (մայիսի 19 1928 - օգոստոս 19 2008), հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչ։
Բովանդակություն |
Կենսագրությունը [խմբագրել]
Ծնվել է 1928 թվականին Սիմֆերոպոլում։
Թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։
19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ Հետագայում Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական ձեռնարկություններ։ Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։
Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվերին։
Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով նրան հանձնվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան։ Մրցանակը նրան է տրվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում[1]։
Մերգելյանը մահացել է 2008 թվականին[2]՝ Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։
Գրականություն Ս. Մերգելյանի մասին [խմբագրել]
- Աշոտ Արզումանյան, Հրաշալի էստաֆետը, Երևան, «Հայաստան», 1971, 207 էջ։
Հղումներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում։
- Սերգեյ Մերգելյանը մաթեմատիկական տոհմածառ նախագծում
- Սերգեյ Մերգելյանի մասին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում։