Մստիսլավ Կելդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Մստիսլավ Կելդիշ
Мстислав Всеволодович Келдыш

Ծնվել է 1911 թ., հունվարի 28 (1911-01-28)
Ռուսական կայսրություն, Լիֆլանդիան, Ռիգա
Մահացել է հունիս 24, 1978, 67
Ռուսաստան Մոսկվա
Ազգություն ռուս
Գիտական ոլորտ Մաթեմատիկ, մեխանիկ
Հաստատություններ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, 1961-1975՝ նախագահ
Ալմա մատեր Մոսկվայի համալսարան
Գիտական ղեկավար ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիկոս
Պարգևներ Hero of Socialist Labor medal.png Hero of Socialist Labor medal.png Hero of Socialist Labor medal.png

Order of Lenin Ribbon Bar.svg Order of Lenin Ribbon Bar.svg Order of Lenin Ribbon Bar.svg

Order of Lenin Ribbon Bar.svg Order of Lenin Ribbon Bar.svg Order of Lenin Ribbon Bar.svg

Order of Lenin Ribbon Bar.svg Orderredbannerlabor rib.png Orderredbannerlabor rib.png

Orderredbannerlabor rib.png 100 lenin rib.png Ribbon bar for the medal for the Defense of Moscow.png


Մստիսլավ Կելդիշ (ռուս.՝ Мстисла́в Все́володович Ке́лдыш), հունվար 28, 1911, Ռիգա - հունիսի 24, 1978, Մոսկվա), խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1961-1975 թվականին՝ նախագահ։ Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1956, 1961, 1971

Կենսագրություն[խմբագրել]

Կելդիշը ավարտել է Մոսկվայի համալսարանը (1931

Աշխատանք[խմբագրել]

Աշխատել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկայի ինստիտուտում, Մոսկվայի համալսարանում, ԽՍՀՄ ԳԱ Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում, 1953 թվականիից եղել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Կելդիշի մեծարժեք հետազոտություններ ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, աէրոհիդրոդինամիկայի, տատանումների տեսության բնագավառներում։ Ավիացիոն կոնստրուկցիաների տատանման կամ ինքնատատանման վերաբերյալ աշխատանքներում Կելդիշը մշակել է ինքնաթիռի ֆլատերի տեսությունը, ստեղծել այդ երևույթի թվային հաշվարկի և աէրոդինամիկ խողովակումնրա մոդելավորման մեթոդներ։

Հետազոտություններ[խմբագրել]

Առաջինն է հետազոտել շրջահոսուն մարմինների աերոդինամիկ բնութագրի վրա միջավայրի սեղմելիության ազդեցությունը, ընդհանրացրել վերամբարձ ուժի վերաբերյալ Ժուկովսկու թեորեմը։ Կելդիշին են պատկանում հեղուկի մակերեույթի տակով մարմնի շարժման հիդրոդինամիկայի և ալիքային դիմադրության, տատանվող թևի և պտուտակի տեսությունների վերաբերյալ հիմնավոր արդյունքները։ Կելդիշի մաթեմատիկական հիմնական աշխատանքները վերաբերում են իրական և կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսություններին, մասնակիածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիոնալ անալիզին։ Առաջադրել և լուծել է Լապլասի հավասարման համար Դիրիխլեի խնդրի լուծման կայունության հիմնական հարցերը։ Լուծել է փակ տիրույթում ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու խնդիրը։ Առաջինն է ապացուցել սեփական և կցված ֆունկցիաների համակարգի լրիվությունը մասնակի ածանցյալներով անինքնահամալուծ օպերատորների համար։ Կելդիշը եղել է ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ, ինչպես նաև արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել]

Կելդիշիի կարդացած դասախոսությունները Երևանի համալսարանում, ինչպես նաև նրա հետագա սերտ կոնտակտները հայ մաթեմատիկոսների հետ, վճռական նշանակություն ունեցան կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական դպրոցի կազմավորման և զարգացման գործում։ ԽՍՀՄ 6-8-րդ դարեր գումարումների Գերագույն խորհուրդի դեպուտատ։ ԽՍՀՄ պետկան (1942, 1946) և Լենինյան (1957) մրցանակների դափնեկիր։

Գրականություն[խմբագրել]

  • Мстислав Всеволодович Келдыш, «Успехи математических наук», 1971։
  • Космонавтика. Энциклопедия / В. П. Глушко. — М.: Советская энциклопедия, 1985. — 528 с. — 75 000 экз.
  • Корнеев С. Г. Советские учёные — почётные члены научных организаций зарубежных стран. — М.: Наука, 1981.
  • М. В. Келдыш. Творческий портрет по воспоминаниям современников. — М.: Наука, 2001. — ISBN 5-02-022758-7 ; переизд. 2002. — ISBN 978-5-02-022742-2

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png