Վիքիպեդիա:Խորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի խորությունը (անգլ.՝ Depth) չափանիշ է, որն բնութագրում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի զարգացվածության աստիճանը։ Խորության վրա ազդում են հոդվածների և էջերի, դրանցում կատարված խմբագրումների քանակները։ Սրանք, հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, թե որքան է զարգացած տվյալ լեզվով Վիքիպեդիան։ Անուղղակիորեն ազդում են նաև Վիքիպեդիայի անավարտ հոդվածները։

Վիքիպեդիայի շատ մասնակիցներ կարծում են, որ խորությունը իրականում ցույց է տալիս ոչ թե հոդվածների որակը, այլ տվյալ լեզվով Վիքիպեդիայի համայնքի զարգացվածության աստիճանը։ Ինչպես կարելի է նկատել խորության բանաձևից, որքան մեծ է նախագծում խմբագրումների և/կամ ոչ հոդվածների քանակը, այնքան «խորն» տվյալ լեզվի Վիքիպեդիան։

Սահմանում[խմբագրել]

Վիքիպեդիաների վիճակագրության մեջ խորությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

{Depth}=\frac{Edits}{Articles}\cdot \frac{NonArticles}{Articles}\cdot \left( 1-\frac{Articles}{Total} \right) , որտեղ

Բանաձևը մաթեմատիկական ձևափոխություններով կարելի է պարզեցնել և բերել այս տեսքի՝

Depth=\frac{Edits}{Total}\cdot \left( \frac{NonArticles}{Articles} \right)^{2}

Վիճակագրություն[խմբագրել]

Հայերեն Վիքիպեդիայի խորությունը 2014 թվականի Հոկտեմբերի 22-ի, ժամը՝ 5:56 (UTC) դրությամբ կազմում է 34.29 (հաշվի է առնվում, որ Edits = 2 642 706, Total = 472 832, NonArticles = 336836, Articles = 135 996)։

50 000-ից ավելի հոդված ունեցող Վիքիպեդիաներից ամենամեծ խորությունն ունի անգլերեն Վիքիպեդիան՝ 832.8։

Վիքիպեդիայի բոլոր լեզուներից ամենամեծ խորութունն ունի արգելափակված կանուրիերեն Վիքիպեդիան (ընդամենը 1 հոդված և 83 էջ)՝ 355885.9։

Տես նաև[խմբագրել]