Խաչիկ Սամուելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Սամուելյան
Ծնվել է1873
Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 16, 1940(1940-10-16)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, լեզվաբան, ազգագրագետ, բանասեր և թարգմանիչ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1900) և Ենայի համալսարան (1903)
Տիրապետում է լեզուներինհայերեն
 Khachik Samuelyan Վիքիպահեստում

Խաչիկ Ստեփանի Սամուելյան (1873, Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1940(1940-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, իրավագետ, պատմաբան և լեզվաբան, հայագետ[1]։ Խաչիկ Սամուելյանը Հայաստանում ազգագրական գիտության հիմնադիրներից մեկն էր։ Նա մշակել էր տոտեմիզմի, մայրապետության, խնդիրների մի շարք, սովորութական իրավունքի որոշ հիմնահարցեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Սամուելյանը ծնվել է 1873 թ. Ղրիմի Կերչ քաղաքում, քահանայի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թեոդոսիայի գիմնազիայում։

  • 1895-1900 թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։
  • 1901-1903 թթ. ուսանել է գերմանական Ենայի համալսարանում։ Արտասահմանից վերադառնալուց հետո Խաչիկ Սամուելյանը բնակություն է հաստատում Թիֆլիսում և մինչև 1907 թ. զբաղվում է ժուռնալիստիկայով[2]։
  • 1904-1905 թթ. եղել է «Կովկասյան գյուղտնտեսություն» ամսագրի քարտուղարը։ Այդ շրջանում նա բազմաթիվ հոդվածներով հանդես է գալիս պարբերական մամուլում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի Էրեբունի համայնքի Խաչիկ Սամուելյան անվան թիվ 47 միջնակարգ դպրոց[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խաչիկ Սամուելյանը ՀՀ ԱՆ Իրավաբանական ինստիտուտի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Կ.Վ. Մելիք-Փաշայան, Խաչիկ Սամուելյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Պատմաբանասիրական հանդես, № 1», 1974 — 86, էջեր 86 — 96 էջ։
  3. ԵՐԵՎԱՆԻ №47 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԽԱՉԻԿ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Սամուելյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Սամուելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162