Creative Commons արտոնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Creative Commons- լիցենզիաները կազմում են լիցենզիաների ամբողջություն, որոնք կառավարում են գործերի, հատկապես ինտերնետում տարածվող մուլտիմեդիայի, վերօգտագործման կամ տարածման պայմանները : Creative Commons-ի կողմից մշակված այդ լիցենզիաները հրապարակվել են 2002դեկտեմբերի 16-ին:

Բովանդակություն

Նպատակը [խմբագրել]

Cc.logo.circle.svg

Creative Commons-ի տարբերանշանը

Creative Commons լիցենզիաները ստեղծվել են այն փաստից ելնելով, որ մտավոր սեփականությունը հիմնովին տարբեր էր ֆիզիկական սեփականությունից, և copyright-ի այժմյան օրենքները խոչնդոտում էին մշակույթի տարածումը : Այս լիցենզիաների նպատակն է տրամադրել իրավական գործիք, որն ապահովում է միաժամանակ արվեստի որևէ գործի հեղինակի իրավունքների պաշտպանությունը և այս գործի մշակութային բովանդակության ազատ շրջանառությունը, որպեսզի հեղինակներին թույլ տրվի նպաստելու «հասարակական բնագավառ»-ում հասանելի գործերի հարստացմանը :

Ընդհանուր տեղեկություններ [խմբագրել]

Creatives Commons լիցենզիաները, կոդերը, խորհրդանիշերը
Հեղինակություն CC-by

Հեղինակություն Առանց ձևափոխման CC-by-nd

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման Առանց ձևափոխման CC-by-nc-nd

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման CC-by-nc

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման Բնօրինակի պայմանների կիսում CC-by-nc-sa

Հեղինակություն Բնօրինակի պայմանների կիսում CC-by-sa

AttributionՀեղինակություն [by] (Հատկացում). գործը կարելի է ազատ օգտագործել` հեղինակի անունը նշելու պայմանով :

Non-commercialԱռանց առևտրային օգտագործման [nc] (Noncommercial). իրավասու անձը կարող է թույլ տալ գործի ցանկացած տեսակի օգտագործում կամ հակառակը` արգելել ոչ առևտրային օգտագործումները (այս դեպքում առևտրային նպատակներով օգտագործումները թույլ տրված կլինեն):

Non-derivativeԱռանց ձևափոխման [nd] (NoDerivs). իրավասու անձը կարող է թույլ չտալ ձևափոխված գործերի հրատարակումը կամ թույլ տալ գործի ձևափոխումները և թարգմանությունները :

Share-alikeԲնօրինակի պայմանների կիսում [sa] (ShareAlike). իրավասու անձն իրավունք ունի նախապես թույլ տալու ձևափոխել գործը, նա կարող է խստություն սահմանել, որ ձևափոխված գործերը հասարակությանն առաջարկվեն նույն ազատություններով (Creative Commons-ի նույն պայմաններով), ինչ բնօրինակը:

Կիրառման ձևը [խմբագրել]

Գոյություն ունեցող վեց լիցենզիաներից հեղինակն ընտրում է այն լիցենզիան, որն ավելի լավ է հարմարեցված գործին, որը նա ցանկանում է տարածել` պահպանելով դասական copyright-ով (ձևափոխություն, վճարում և այլն) պաշտպանված իր որոշ իրավունքները: Ըստ ընտրված տարբերակի, հասարակությունը քիչ թե շատ ազատություններ է ունենում գործը օգտագործելու համար : Այսպիսով, որոշակի լիցենզիաների ներքո տեղադրված գործերը կարելի է դիտել որպես ազատ գործեր :

Օգտագործման պայմանները [խմբագրել]

Ընդհանուր պայմաններ [խմբագրել]

  • թույլ տալ անվճար վերարտադրել, տարածել և հասարակությանը հասցնել տվյալ գործը, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքները
  • հասարակությանը պարզ դարձնել տվյալ գործի տրամադրման լիցենզիայի պայմանները` յուրաքանչյուր տարածման կամ օգտագործման ժամանակ
  • ոչ պարտադիր պայմաններից յուրաքանչյուրը կարելի է կիրառել իրավասու անձին թույլտվություն տալուց հետո
  • հեղինակային իրավունքի բացառությունները ոչ մի դեպքում ձևական բնույթ չեն կրում
  • արգելված է կիրառել հակասական տեխնիկական միջոցներ պայմանագրերի ժամկետների շրջանակներում
  • փաստաթղթերի փոխանակումը որպես առևտրային օգտագործում չի դիտվում

Ոչ պարտադիր պայմաններ [խմբագրել]

Creative Commons լիցենզիայի ներքո գտնվող բովանադակությունը կարող է օգտագործվել երրորդ անձի կողմից` հեղինակի սահմանած որոշակի պայմաններով : Բոլոր լիցենզիաներն ունեն Հատկացում (Attribution. հեղինակության տեսակ): Վերջինիս միանում են երեք հիմնական պայմաններ` Creative Commons կազմակերպության կողմից համապատասխանեցված վեց լիցենզիաների ամբողջություն կազմելու նպատակով :

Այս լիցենզիաների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք արտահայտվում են հասկանալի տեսանելի նշաններով : Այսպես մեկ հայացքից հնարավոր է հասկանալ, թե ինչ է թույլ տալիս կամ արգելում տվյալ լիցենզիան :

Այլ պայմաններ դեռ չեն հարմարեցվել ֆրանսիական օրենսդրությանը և նախատեսված են`

  • զարգացման ճանապարհին գտնվող երկրների համար
  • օրինակների ընտրություն համար
  • հասարակական բնագավառի համար
  • գիտությունների համար
  • և այլն