Քինածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինածառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ենթաընտանիք Cinchonoideae
Տրիբա Cinchoneae
Ցեղ Քինածառ (Cinchona)
L., 1753

Քինածառ (լատ.՝ Cinchona), տորոնազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Մշտադալար ծառեր են 10 - 15 մ բարձրությամբ (երբեմն՝ մինչև 25 մ)։ Տերևները հակադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը հուրան է։ Պսակը՝ դեղնասպիտակ կամ վարդագույն։ Պտուղը երկբուն տուփիկ է, պարունակում է բազմաթիվ թևավոր սերմեր։ Հայտնի է մոտ 40 (այլ աղբյուրներով՝ 100) տեսակ։

Մշակվում է Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Քինածառի կեղևը և այլ մասերը պարունակում են քինին, ցինքոնին և այլ ալկալոիդներ, որոնք ունեն հակամալարիային, տոնուսը բարձրացնող և հականեխիչ ազդեցություն։ Սելեկցիայի շնորհիվ ալկալոիդների քանակը կեղևում 2 - 2,5 %-ից հասցվել է 16%-ի։ Մշակվում են Լեջերի քինածառ (լատ.՝ C․ ledgeriana), դեղորայքային քինածառ (լատ.՝ C․ officinalis), կարմրահյութ կամ կարմրակեղև (լատ.՝ C․ succirubra) և այլ տեսակներ, ինչպես նաև բազմաթիվ հիբրիդային ձևեր։