Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/120
Համայնք Կենտրոն
Գտնվում է Կասկադ համալիրի առջևում
Բարձրություն 3
Քանդակագործ(ներ) Արտաշես Հովսեփյան
Ճարտարապետ(ներ) Սեդա Պետրոսյան
Հիմնադրում 1974
Նյութ բազալտ, գրանիտ
Շինարարության ավարտ հունիսի 26, 1974
Ներկա վիճակ կանգուն


Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը[2]։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 138, 139. ISBN 978-99930-4-959-3.
  2. Երևանի Կասկադը` կենդանի պատմություն
  3. Երևան դարձած իմ Էրեբունի. Երևան 7 օր. Թիվ 9(178), 08-10 փետրվարի, 2006 թ. էջ 5.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/120