Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան

Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/131
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1976
Գտնվում է Գրիգոր Լուսավորչի փողոցում
Բարձրություն 8,6 մ
Քանդակագործ(ներ) Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ) Ջիմ Թորոսյան
Հիմնադրում 1976
Նյութ գրանիտ, բազալտ
Շինարարության ավարտ նոյեմբերի 25, 1980
Ներկա վիճակ կանգուն



Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1980-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է[1]։

Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի փետրվարի 10-ին Երևանում տեղադրվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը կառուցելու մասին հուշաքար։

Հուշարձանի բացումը կայացել է 1980 թվականի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ 60-ամյակի տոնակատարության օրերին, Կարմիր բանակի (այժմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի) փողոցում[1][2]։

2020-2022 թվականներին, Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, իրականացվել են վթարային կարգավիճակում գտնվող հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 hushardzantest. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (1886-1925ԹԹ.)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
  3. «Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը». news.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]