Նախո քեռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախո քեռի
Ծնվել է1851
ԾննդավայրԳնեկանց
Մահացել է1916 կամ 1920
Մահվան վայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ
Մասնագիտությունասմունքող

Նախո քեռի, Մոկացի (իսկական անունը՝ Նահապետ, Նախո-բիձա, 1851, Գնեկանց - 1916 կամ 1920, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ), «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նշանավոր ասացողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնեկանցից պանդխտել է Վաղարշապատ, 1914 թվականին եղել է Գևորգյան ճեմարանի դռնապանը։ Նախո քեռու «Դավիթ և Մհեր» պատումը, որը հաջորդել է Գարեգին Սրվանձտյանի հրատարակած առաջին պատումին, գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ 1886 թվականին։ Բովանդակության ամբողջությամբ և գեղարվեստական կատարելությամբ Նախո քեռու պատումը լավագույններից է էպոսի տարբերակների շարքում։

Մանուկ Աբեղյանը հավաստել է, որ Նախո քեռին եղել է ավանդապահ ու ստուգապատում ասացող, երգել նաև ժողովրդական վեպի չափածո հատվածներ, որոնք նոտագրել է Կոմիտասը։ «Դավիթ և Մհեր» պատումը համառոտած թարգմանել է Վալերի Բրյուսովը և հրատարակել «Հայաստանի պոեզիան» (1916) անթոլոգիայում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախո քեռուն Մոկս նահանգի ազգային տարազով պատկերել է հայ նկարիչ, Գևորգյան ճեմարանի ուսուցիչ աշխատած Վարդգես Սուրենյանցը[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ուշագրավ ուրվագծեր երևելիների հոբելյանական դիմապատկերին». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 171