Կարմիր վանք (Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Կարմիր վանք (այլ կիրառումներ) 
Qızılvəng foto.JPG

Կարմիր վանք, վանք և հնավայր Նախիջևանում, Նախիջևանի և Ղարադաղի լեռների կիրճում, Արաքս գետի ձախ ափին, Նախճավան գավառի տարածքում` ապառաժոտ բլրի գագաթին։

Անվանումն ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու պատճառով։

Պատմություն[խմբագրել]

Հիմնադրվել է վաղ միջնադարում, հիշատակվում է սկսած 10-րդ դարից։ Ներկայիս համալիրը հնի տեղում կառուցել է Պողոս Մոկացի վարդապետը` 17-րդ դ-ի սկզբին, վերանորոգվել է 1697-ին ու 1831-ին։ Համալիրն ունի ուղղանկյուն, բուրգերով ուժեղացված պարիսպներ, որոնց կից կառուցված են բնակելի ու տնտեսական շինությունները, որոնք այժմ ավերակ են։ Եկեղեցին մեկ զույգ մույթով, արևելքից բազմանիստ աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով գմբեթավոր հորինվածք է։ Արևմուտքից կից է գավիթը, որը նույնպես մեկ զույգ մույթով դահլիճ է` պսակված զանգակատան գմբեթով։ Անմշակ բազալտից ու կրաշաղախով կառուցված եկեղեցու արտաքին ճակատները երեսպատված են աղյուսով, իսկ ներսը սվաղված է և զարդարված 19-րդ դարի որմնապատկերներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Արտաքին հղումներ[խմբագրել]