Սուրեն Աբեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Աբեղյան
Ծնվել էապրիլի 5, 1911(1911-04-05)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 2, 1996(1996-06-02) (85 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունթատերագիր, դերասան
Ծնողներհայր՝ Մանուկ Աբեղյան

Սուրեն Մանուկի Աբեղյան (ապրիլի 5, 1911(1911-04-05), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 2, 1996(1996-06-02), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ թատերագիր, դերասան։

Եղել է Մանուկ Աբեղյանի որդին, Մհեր Աբեղյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1929-1941 թվականներին եղել է նույն թատրոնի դերասան։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1942 թվականին գերի է ընկել և տարվել Գերմանիա։ 1949 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1954 թվականին Լոս Անջելեսում կազմակերպել է «Նորք» թատերախումբը[1][2]։

1954-1962 թվականներին թատերախմբի ուժերով բեմադրել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ պիեսներ։ Գրել է նաև թատերգություններ՝ «Համբերդի ծաղրածուն» (1988)[3], «Ֆէդայիններ կամ կապոյտ զնգուն հուլունքներ», «Խավարման գիշեր» (1988)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 13։
  2. «Սուրեն Աբեղյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Աբեղյան, Սուրեն Մանուկի (1988). Համբերդի ծաղրածուն։ Թատերգութիւն երեք գործողութեամբ. Լոս Անճելըս: տպագրություն Շիրակ.
  4. Աբեղյան, Սուրեն Մանուկի (1996). Բախչինյան, Հենրիկ Գրիգորի (ed.). Խաւարման գիշեր։ Բան գրուած ընթերցանութեան կամ ասմունքող գուսանների համար։ Թատերգություն երեք գործողությամբ. Գրականության և արվեստի թանգարան. Երևան: ԳԱԹ հրատարակություն.