Գևորգ Աբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գևորգ Աբով, նաև Ղևոնդ Աբով, (նոյեմբերի 27, 1897 - մարտ 11, 1965), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ, պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Կենսագրություն[խմբագրել]

Գևորգ Աբովը (կրճատել է ազգանվան յան վերջավորությունը) ծնվել է 1897նոյեմբերի 27-ին, Թիֆլիսում։ Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից էր, Խորհրդային Հայաստանի գրական առաջին մանիֆեստի՝ «Երեքի դեկլարացիա»-ի (1922) հեղինակներից։ Եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցացիայի քարտուղար (1925-1931),Երևանի առաջին պետական թատրոնի դիրեկտոր (1928-1931), Հայկական ԽՍՀ լուսժողկոմի տեղակալ (1934-1936), Մատենադարանի դիրեկտոր (1940-1952), ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագիր (1961-1964Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Խաչատուր Աբովյան» (1948), «Գաբրիել Սունդուկյան» (1953) գրքերը։ Հայկական միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար կազմել և խմբագրել է «Խորհրդային գրողներ» գրականության քրեստոմատիան (1937, 1938, 1940, 1945)։ Մահացել է 1965մարտի 11-ին, Երևանում։

Գևորգ Աբովի երկերի մատենագրություն[խմբագրել]

  • Միայն կինը (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 64 էջ։
  • Դանակը բկին, Մոսկվա, 1923, 54 էջ։
  • Եդինի ֆրոնտ, քաղաքական ագիտկա, Մոսկվա, 1924, 20 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928, 62 էջ։
  • Դաշնակցությունն անցյալում և այժմ, Երևան, Պետհրատ, 1929, 130 էջ։
  • Դաշնակցությունն անցյալում և այժմ, Վաղարշապատ, Պետհրատ, 1930, 139 էջ։
  • Ճակատում և թիկունքում, Երևան, Հայպետհրատ, 1943, 153 էջ։
  • Սիրո և արդարության երգիչը՝ Սայաթ-Նովան, Երևան, Հայպետհրատ, 1945, 85 էջ։
  • Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1953, 452 էջ։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (ժողովածուում տեղ է գտել Գ. Աբովի «Մի քանի համառոտ դրվագներ Չարենցի վերաբերյալ իմ հուշերից» հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։
  • Առաջին կոմունարը, առանց տարեթվի ու տեղի, 12 էջ։

Թարգմանություններ[խմբագրել]

  • Մաքսիմ Գորկի, Վլադիմիր Իլյիչ Լենին, Երևան, Պետհրատ, 1924, 16 էջ։
  • Մենք կարմիրբանակայիններ ենք (չափածո), Երևան, 1928, 10 էջ։
  • Ջամբուլ, Երգեր, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Պետհրատ, 1938, 79 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր, (գրքի մեջ մտնող մի շարք գործեր թարգմանել է Գևորգ Աբովը), Երևան, Պետհրատ, 1940, 340 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Իլյիչ Լենին (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1940, 123 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող մի քանի բանաստեղծություններ ր «Երգ արքա Իվան Վասիլևիչի, երիտասարդ Օպրիչնիկի և կտրիճ կուպեց Կալաշնիկովի մասին» պոեմը թարգմանել է Գ.Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Անհաղթելի զենք։ Պաշտպանական և հայրենասիրական բանաստղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1942, 74 էջ։
  • Հայրենիքի համար։ Ադրբեջանցի բանաստեղծներ (գրքի գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Պետհրատ, 1943, 64 էջ։
  • Իվան Կռիլով, Առակների ժողովածուի մի շարք առակներ թարգմանել է Գևորգ Աբովը, Երևան, Հայպետհրատ, 1944, 28 էջ։
  • Ալեքսանդր Գրիբոյեդով, Խելքից պատուհաս, Երևան, Հայպետհրատ,1945, 134 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Ով է Ռուսիայում լավ ապրում, Երևան, Հայպետհրատ, 1946, 205 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 1, Ես ինքս։ Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբով), Երևան, Հայպետհրատ, 1950, 560 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 2, Պոեմներ, ակնարկներ, հոդվածներ (մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1950, 512 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1953, 224 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
  • Ալեքսանդր Գրիբոյեդով, Խելքից պատուհաս,Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած Վլ. Մայակովսկու «Վլադիմիր Իլյիչ Լենին» պոեմը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետուսմանկ հրատ, 1958, 286 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 23 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Երկեր 2 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Երկեր 2 հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող «Վլադիմիր Իլյիչ Լենին» և «Վարտիքավոր ամպ» պոեմները թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1972, 248 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Աբով
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Եր., 1981, 544 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]