Ցի Սի կայսրուհի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ցի Սի | |
| 慈禧太后ծ | |
| Ցին կայսրություն Կայսրուհի | |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 29, 1835 |
|---|---|
| Վախճանի օր՝ | նոյեմբերի 15, 1908 |
| Վախճանի վայրը՝ | Պեկին |
| Երեխաներ՝ | Ցզայչուն |
| Մայր՝ | Տուն Ցզյա |
Ցի Սի, Ցիսի ( չին. հեշտ. 慈禧太后 , պինին: Cíxǐ Tàihòu; նոյեմբերի 29 1835 — նոյեմբերի 15 1908, Պեկին), մանչժուրյան կայսրուհի, որը 1861-1908 թթ. Չինաստանի փաստական կառավարիչն էր: Եղել է Իչժու կայսեր հարճը, դարձել է նրա երկրորդ կինը իր որդու` Ցզայչունի ծնունդից հետո: Մեծ ազդեցություն է ունեցել արքունիքում: 1861-ին` իր ամուսնու մահից հետո, կայսրուհին ստանում է Մեծ կայսրուհու տիտղոսը:
1861-1873 թթ. եղել է ռեգենտ (իր որդու ժամանակ), նաև 1875-1889 թթ. (իր զարմիկի` Գուանսույի ժամանակ): 1898 թ.-ին հեղաշրջումից հետո Ցի Սին նորից իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը: