Արևելաչինական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելաչինական ծով
東海
East China Sea Map.jpg
Դիրք Խաղաղ օվկիանոս
Հայելու տարածք 836 հազար կմ²
Ամենամեծ խորություն 2719 մ
Միջին խորություն 349 մ
 

Արևելաչինական ծով, Դունխայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի, Թայվանի, Ռյուկյու և Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը համաձայն խորհրդային տվյալների 836 հազար․ կմ² է, համաձայն արևմտյան սահմանման 1 249 հազար կմ², միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։

Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելյան փոխվում է 7 °C-ից մինչև 16 °C, ամռանը՝ 27°-28 °C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34, 5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7, 5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png