Ներքին Ճապոնական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներքին Ճապոնական ծով
瀬戸内海
InlandSeaZenitsubo.jpg
Դիրք Խաղաղ օվկիանոս
Չափեր 445×55 կմ
Հայելու տարածք 18 000 կմ²
Ամենամեծ խորություն 241 մ
Միջին խորություն 20-60 մ
 

Ներքին Ճապոնական ծով (ճապ.՝ 瀬戸内海 Սէտո-Նայկայ), ծովերի և նեղուցների՝ ծովային ավազանների համակարգ Հոնսյու, Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև։ Խաղաղ օվկիանոսին միացած է Կիի և Բունգո, Ճապոնական ծովին՝ Սիմոնոսեկի նեղուցներով։ Երկարությունը՝ 445 կմ է, լայնությունը՝ մինչև 55 կմ, խորությունը՝ 20-60 մ (առավելագույնը՝ 241 մ)։

Կլիմա[խմբագրել]

Մակերեսին ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին մոտ 16°C է, օգոստոսին՝ մոտ 27°C, աղիությունը՝ 30-34°/00։ Ափերը կտրտված են։

Շատ են կղզիները։ Ճապոնիայի ներքին ջրային ուղին է։ Կա ձկնորսություն։ Գլխավոր նավահանգիստներն են Կոբեն, Օսական, Մոձին, Սիմոնոսեկին, Կուրեն (ռազմածովային բազա է)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png