Ճապոնական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճապոնական ծով (ճապոներեն` 日本海) — Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Եվրասիա մայրցամաքի և Ճապոնական կղզիների ու Սախալին կղզու միջև։ Ողողում է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ափերը։ Թաթարական, Նևելսկու և Լապերուզի նեղուցներով միանում է Օխոտի ծովին, Ցուգարու նեղուցով` Խաղաղ օվկիանոսին, Կորեական նեղուցով` Արևելաչինական և Դեղին ծովերին։ Մակերեսը 1062 հազար կմ քառակուսի։ Խորությունը մինչև 3720 մետր։ Խոշոր ծոցերը` Արևելակորեական և Պետրոս Մեծի։ Գլխավոր նավահանգիստները` Վլադիվոստոկ, Նախոդկա, Վոստոչնի (Ռուսաստան), Նիիգատա, Ցուրուգա, Մայձուրու (Ճապոնիա), Վոնսան, Հիննամ, Չհոնջին (Հյուսիսային Կորեա)։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 50. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով