Օխոտի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օխոտի ծով
Տեսակսահմանային ծով
Երկիր Ռուսաստան և  Ճապոնիա
Խորություն3374 մետր
Մակերես1 583 000 ± 1 կմ²
Կազմված էGulf of Patience? և Շելիխովի ծոց
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիր Ճապոնիա և  Ռուսաստան
Լիճ հոսող գետOkhota?, Penzhina?, Uda?, Ինյա, Tauy?, Ulya?, Gizhiga?, Bannaya?, Տալովկա, Tigil?, Yama?, Ulbeya?, Kukhtuy?, Glush?, Մորոշեչնայա, Urak?, Ay?, Bakhura?, Belogolovaya?, Beryozovka?, Bogataya River?, Bolshaya?, Մեծ Վորովսկայա, Բրյումկա, Burnaya River?, Bystraya?, Vengeri?, Vestovaya?, Golygina River?, Գրյազնուշկա, Իչա, Kambalnaya?, Kekhta?, Կիսուն, Kikhchik?, Կովրան (գետ), Kolpakova?, Kol'?, Կոնոն, Kokhmayuri?, Կրուտոգորովա, Kuybyshevka?, Կունժիկ, Kurilka?, Կշուկ, Langeri?, Լիսայա, Malaya Khuzi?, Melkaya River?, Միտոգա, Մուխինա, Միսովայա, Nayba?, Nampi?, Nerpichya?, Oblukovina?, Ozyornaya?, Opala?, Ochepukha?, Պերվայա, Peskovskaya?, Pilenga?, Pilngi?, Pursh-Pursh?, Պիմտա, Reydovaya?, Rybnaya River?, Սաիչիկ, Սկուդոյ, Slavnaya River?, Սոպոչնայա, Surinka?, Տեժմաչ, Khoy?, Խոմուտինա, Chamgu?, Shelekhovka?, Shimoyur?, Yagodnaya?, Torom?, Տրիդցատայա, Ուդովա, Unushka?, Ուտկա, Ուտխոլոկ, Fussa?, Խայրյուզովա, Tokoro River?, Iwaobetsu River?, Dolinka?, Rausu River?, Horonai Gawa?, Matrosskaya River?, Osennyaya?, Ptichya?, Svezhy?, Rybny?, Dokuchaeva?, Dalny?, Bambukovy?, Aktivny?, Maly Sev?, Polynova?, Storozhevaya?, Vodopadnaya?, Zhemchuzhnaya?, Novaya?, Tolya?, Kamuy?, Sautkin River?, Shkala?, Linka?, Tropto?, Trostnikovaya?, Ամուր, Bolshaya?, Abashiri River?, Aldoma?, Shari River?, Shibetsu River?, Shokotsu River? և Yūbetsu River?
Անվանված էOkhotsk?
Քարտեզ
Քարտեզ

Օխոտի ծով, Խաղաղ օվկիանոսի ծով, որից առանձնացված է Կամչատկա թերակղզով, Կուրիլյան կղզիներով, Հոկայդո կղզով։ Հարևան Ճապոնական ծովից առանձնացված է Սախալին կղզով։ Ողողում է Ռուսաստանի և Ճապոնիայի ափերը։ Նախկին անվանումն է՝ Կամչատյան ծով[1]։

Մակերեսը՝ 1603 հզ. կմ²։ Միջին խորությունը՝ 821 մ, մաքսիմալ խորությունը՝ 3916 մ[2]: Ծովի արևմտյան մասի շարունակությունը գտնվում է մայրցամաքի վրա և ունի մակերեսային խորություն։ Ծովի կենտրոնում տեղակայված են Դերյուգինա և Տինրո ծովախորշերը։ Արևելյան մասում է գտնվում Կուրիլի խոռոչը, որի խորությունը առավելագույնն է։ Հոկտեմբեր-մայիս-հունիս ամիսներին ծովի հյուսիսային մասը ծածկված է լինում սառույցով։ Հարավարևելյան մասը գրեթե չի սառչում։ Հյուսիսային ափը խիստ ընդգծված է՝ այնտեղ է գտնվում անենամեծ ծովածոցը՝ Էյրինեյան շուրթերը և Շելտինգի, Զաբիյակա, Բաբուշկինա, Կեկուրնի ծովածոցերը։ Հարավում ամենամեծ ծովածոցերն են՝ Անիվան և Տերպենիան, Իտուրուպ կղզում՝ Օդեսյան ծովածոցը։ Ծով են թափվում Ամուրը, Օխոտը և Կուխտույը։ Օհոտսկի ծովի հյուսիս-արեւելքում գտնվում է իր ամենամեծ ծովածոցը` Շեյխով ծովածոցը։ Զարգացած է ձկնորսությունը, ծովը հարուստ է սաղմոնով, ծովատառեխով, պոլիկոկով, կեպելինով, նավագայով և այլն, ծովամթերքով (Կամչատկան խեցգետին)։ 2014 թվականի մարտի 15-ից Օխոտի ծովը ամբողջությամբ համարվում է Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտին (բացառությամբ Հոկկիդո կղզու հարանությամբ գտնվող մի փոքր մասի)[3][3]։

Անվան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովն իր անվանումն ստացել է Օխոտ գետի անվանումից էվենսկ.՝ օկատ — «գետ»։ Նախկինում անվանել են Լամսկիմ էվենսկ.՝ լամ — «ծով»), նաև Կամչատյան ծով։ Ճապոնացիներն այս ծովն անվանում էին Խոկկայ (北海), որպես «Հյուսիսային ծով»։ Բայց, քանի որ այս անվանումը նույնացվում է Ատլանտյան օվկիանոսի Հյուսիսային ծովի հետ, նրանք այն վերանվանեցին Օխոցուկու-կայ (オホーツク海), որը ռուսական անունը հարմարեցում է ճապոնական հնչյուննին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրալիական «Ռուսաստանի վայրագ ծովը (անգլ.՝ Russia's Wild Sea, 2018) երկսերիանոց փաստավավերագրական ֆիլմը նվիրված է Օխոտի ծովին։

Ջերմային ռեժիմ և աղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը ջրի ջերմաստիճանը ծովի մակերեսին կազմում է −1,8-ից մինչև 2,0 °C, ամռանը բարձրանում է մինչև 10-18 °C: Միջին շերտում՝ 50-150 մետր խորության մեջ ջրի սառը շերտն է, որտեղ ջերմաստիճանը ամբողջ տարին գրեթե անփոփոխ է՝ −1,7 °C: Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան նեղուցների մոտ ջրի ջերմաստիճանը կազմում է 2.5-2.7 ° C, խորքային ջերմաստիճանը՝ առավելագույնը 1.5-1.8 ° C: Աղիությունը ծովի վերին մակարդակում կազմում է 32,8—33,8 ‰: Միջնամասում աղիությունը 34,5‰ է։ Խորքային շերտերում ջրի աղիությունը կազմում է 34,3—34,4 ‰, ափամերձ հատվածներում աղիությունը 30 ‰-ից ցածր է։

Ջրի միջին ջերմաստիճանը ըստ °C
( 46,5° կոորդինատների համար 150,5°: 1942—2005 թվականների տվյալներ)[4]։
Մակերես մ հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր դեկտեմբեր
0 2,37 0,34 0,44 0,05 1,27 2,08 5,26 6,04 10,0 8,12 4,47 3,06
10 2,38 0,32 0,42 0,10 1,30 1,68 4,48 5,47 8,20 6,76 5,03 3,09
20 2,37 0,33 0,23 0,10 1,14 1,47 3,57 4,07 6,31 6,45 4,56 3,09
50 2,50 0,86 0,09 0,25 0,38 1,10 1,70 2,16 2,42 4,17 3,48 3,06
100 3,06 1,01 0,29 0,50 0,12 0,98 1,30 1,53 1,90 2,53 2,46 2,66
200 2,25 1,46 0,60 0,70 0,72 0,94 1,16 1,41 1,13 1,68 1,44 1,59
400 1,71 1,21 1,25 1,10 1,23 1,01 1,11 1,28 1,44 1,49 1,39 1,15

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Старые карты городов России — от древних времён до наших дней». www.retromap.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  2. Добровольский А. Д., Залогин Б. С. Моря СССР. М.: Изд-во МГУ, 1982 г. С ил., 192 с.
  3. 3,0 3,1 «Охотское море — наше всё». // rg.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «ЕСИМО». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օխոտի ծով» հոդվածին։