Հոկայդո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկայդո (ճապոներեն` 北海道. նշանակում է «ճանապարհ դեպի Հյուսիսային ծով». նկատի է առնվում Օխոտի ծովը։ Մինչև 1868-ը կոչվել է Էձո - «վայրի, վայրենի». հայտնի է եղել նաև Էձոգասիմա - «Հյուսիսային օտարականների կղզի», Եսսո, Մացմայ անուններով) — Ճապոնական կղզեխմբի մեծությամբ երկրորդ կղզին Հոնսյու կղզուց հետո։ Գտնվում է Ճապոնիայի հյուսիսում։ Տարածքը` 77,7 հազար կմ քառակուսի։ Բարձրությունը մինչև 2290 մ (Ասահի լեռը)։ Կան գործող հրաբուխներ (Ուսու և այլն)։ Գլխավոր քաղաքներն են` Սապպորո, Հակոդատե։[1]
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 34.