Կամչատկայի թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կամչատկա թերակղզիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամչատկա (այլ կիրառումներ)
Կամչատկայի թերակղզի
полуостров Камчатка

Տեղագրություն Ասիա
Ողողող ջրեր Օխոտի, Բերինգի ծովեր, Խաղաղ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 270 000 կմ²
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կամչատկայի թերակղզի (Ռուսաստան)##
Կամչատկայի թերակղզի (Ռուսաստան)
Կամչատկայի թերակղզի (Ասիա)##
Կամչատկայի թերակղզի (Ասիա)
Վիքիպահեստում

Կամչատկա (ռուս.՝ полуостров Камчатка), թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով։

Անվան առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն ավելի քան 20 տարբերակներ «Կամչատկա» անվան առաջացման վերաբերյալ։

Ըստ Բ․ Պ․ Պոլևոյի՝ «Կամչատկա» անվանումն առաջացել է Կամչատկա գետի անվանումից, իսկ գետը անվանվել էր ի պատիվ Իվան Կամչատիյի։ 1965 թվականին տուրք հավաքելու նպատակով ուղարկվել էին դեպի Պենժին գետը Ֆյոդոր Չուկիևը և Իվան Իվանովը «Կամչատիյ» մականունով (մականունը տրվել էր այն պատճառով, որ նա միշտ կրում էր միայն մետաքսյա շապիկ, իսկ այն ժամանակներում մետաքսը կոչում էին «Կամչատյան կտոր» կամ «Դամասկ»)։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10-80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը։ Թերակղզում կա 160 հրաբուխ․ 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ և այլն)։ Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մետրից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում -15 °C է, արևելքում՝ -11 °C, կենտրոնական մասում՝ -16 °C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12 °C, 12,5 °C, 16 °C, տարեկան տեղումները՝ 600-1100 մմ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու։ Ամենատարածվավծ կենդանին է դարչնագույն արջը։ Կամչատկայի կենդանիների 80% կազմում եմ միջատները, կան շատ տեսակի սարդեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Камчатка, полуостров // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Крашенинников С. П. Описание земли Камчатки. — П.։ Академия наук, 1755.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 209