Թաթարական նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթարական նեղուց
Տեսակնեղուց
Երկիր Ռուսաստան
Լայնություն324 կմ
Խորություն172 մետր
Մասն էՃապոնական ծով
Լիճ հոսող գետSamarga River?, Tumnin?, Koppi?, Avgustovka?, Agnevo?, Aynskaya River?, Amurskaya River?, Belinskaya?, Viakhtu?, Il'inka?, Kazachka?, Kalinka?, Kostroma?, Krasnogorka?, Krasnoyarka?, Lesogorka?, Lovetskaya?, Lopatinka?, Nevelskaya?, Novosyolka?, Parusnaya?, Pilvo?, Pokosnaya?, Tomarinka?, Tyy?, Uglegorka?, Kholmskaya?, Khoe?, Cheremshanka?, Chekhovka?, Chyornaya Rechka?, Shebuninka?, Bolshaya Dyuanka?, Malaya Dyuanka? և Uy?
Անվանված էթաթար
Քարտեզ
Քարտեզ

Թաթարական նեղուց (ռուս.՝ Татарский пролив), նեղուց մայրացամաքային Ասիայի և Սախալին կղզու միջև։ Միացնում է Ճապոնական և Օխոտի ծովերը։ Երկարությունը 663 կմ է, լայնությունը հարավում՝ մինչև 324 կմ, հյուսիսում՝ մինչև 40 կմ, ամենանեղ տեղում՝ Նևսկու նեղուցում, 7,3 կմ։ Նվազագույն խորությունը նավուղում 8 մ է։

Թաթարական նեղուցի հյուսիսային մասը կոչվում է Ամուրի լիման (այնտեղ է թափվում Ամուր գետը)։ Նավահանգիստներն են Վանինոն, Սախալինի Ալեքսանդրովսկը, Նևելսկը և Խոլմսկը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ոչ մի կապ չունի թաթար ժողովրդի անվան հետ։ Անվանումը տվել են եվրոպացիներն այն ժամանակ, երբ սխալմամբ թաթարներ էին անվանում թյուրքական, մոնղոլական, տունգուս–մունջուրական բոլոր ժողովուրդներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 119