Մեկոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մեկոնգ (այլ կիրառումներ)
Մեկոնգ
Sunset at Mekong River.jpg
Mekong river location.jpg
Բնութագիր
Երկարություն 4500 կմ
Ավազան 810
Ջրի ծախս 14.8 հազար մ3/վ (ստորին հոսանքում)
Ջրահոսք
Ակունք Տանգլա լեռնաշղթա (Տիբեթի բարձրավանդակ)
Տեղակայում
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Վիետնամ Վիետնամ

Մեկոնգ, գետ Չինաստանում, Լաոսում, Կամպուչիայում և Վիետնամում (մասամբ Լաոսի սահմանն է Բիրմայի և Թաիլանդի հետ)։ Հնդկաչին թերակղզու ամենամեծ գետն է։ Երկարությունը մոտ 4500 Կմ է, ավազանը՝ 810 հզ․ Կմ2։ Սկիզբ է առնում Տանգլա լեռնաշղթայից (Տիբեթի բարձրավանդակ), թափվում Հարավ-Չինական ծով։ Վերին հոսանքում կոչվում է Ձաչու, միջին հոսանքում՝ Լանցանցզյան։ Խոշոր վտակներն են՝ Մունը, Տոնլեսապը, Թհենը, Սանը։ Կամպուչիայի հարթավայրից դուրս գալուց հետո առաջացնում է Կոն ջրվեժը (բարձրությունը՝ 21 մ)։ Պնոմպեն քաղաքից ցած սկսվում է ճահճապատ, տեղ-տեղ մանգրովային բուսածածկույթով դելտա (մոտ 70 հզ․ Կմ2), որը աղեղի ձևով մոտ 600 Կմ ափի երկարությամբ մխրճվում է ծովի մեջ (տարեկան աճը՝ 80-100 մ)։ Սնումը անձրևային և ձնասառցադաշտային է։ Հորդանում է ամռանն ու աշնանը։ Վերին հոսանքում սառցակալում է։ Տարեկան նվազագույն ծախսը ստորին հոսանքում 14, 8 հազար մ3/վրկ է, առավելագույնը 33 հազար մ3/վրկ (առանձին տարիների՝ մինչև 67 հզ․ մ3/վրկ)։ Հարուստ է ձկներով, նավարկելի է 700 Կմ, վարարումների ժամանակ՝ մինչև 1600 Կմ։ Ափերին են Լուանգպրաբանգ, Վիենտյան, Պնոմպեն քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png