Մո Ցզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մո Ցզի, Մո Դի (մ․ թ․ ա․ 479—400), հին չինական փիլիսոփա և քաղաքական գործիչ, մոիստների դպրոցի հիմնադիր։ Մո Ցզին և նրա հետևորդները արտահայտել են չինական հասարակության ազատ ստորին դասերի՝ հողագործների, արհեստավորների, առևտրականների շահերը, գաղափարական պայքար են մղել կոնֆուցիականության դեմ։ Նրանց ուսմունքում հիմնականը մարդկանց միջև «համընդհանուր սիրո և փոխշահավետության» սկզբունքով հարաբերություններ հաստատելն է։ Մո Ցզին չինական փիլիսոփայության մեջ առաջադրել է պատճառի կատեգորիան (գու), գիտելիքների դասակարգման սկզբունքներ (լեյ) և ճշմարտության գնահատման երեք չափանիշ։ Ուշ մոիստները զբաղվել են գիտելիքների դասակարգման հարցերով և մշակել ժամանակի համար տրամաբանության բավական ամբողջական կատեգորիաների համակարգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png