Ցին Շի Հուանդի
Ցին Շի Հուանդի, Ցին Շի Հուանգ Դի, (չին. 秦始皇帝, բառացի թարգմանաբար` «Ցինի առաջին բարձրագույն աստվածային կայսր», իրական անունը Ին Չժեն (չին. 嬴政), ծնվ. մ.թ.ա. 259 Հադան - մահ. մ.թ.ա. 210 սեպտեմբերի 10 Շաքիու), Ցին դիանստիայի և առաջին չինական կայսրության հիմնադիր: Ցին երկրի արքա մ.թ.ա. 246- մ.թ.ա 221 թթ., միասնական Չինաստանի առաջին կայսր մ.թ.ա. 221 թ. մինչև մահը` մ.թ.ա. 210թ. 50 տարեկան հասակում:
Կյանքը [խմբագրել]
Ցին Շի Հուանդին Չինաստանի պատմության նշանավոր դեմքերից մեկն է: Երկիրը միավորելուց հետո նա և իր գլխավոր խորհրդական Լի Սին իրականացրեցին մի շարք կարևոր տնտեսական և քաղաքական բարեփոխումներ: Ցին Շի Հուանդին նախաձեռնել է նաև Չինական մեծ պարսպի, թրծակավից զինվորների բանակի կողմից հսկվող իր հռչակավոր դամբարանի շինարարությունը, ինչպես նաև կառուցել է երկիրը հատող ճանապարհների ցանց, բոլորը բազմաթիվ մարդկային կյանքերի գնով: Կայունությունն ապահովելու նպատակով օրենքից դուրս է հայտարարել և վառել բազմաթիվ գրքեր:
Պատկերասրահ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]